Արմինֆո.Իրանական կողմը դեռևս քննարկում է Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման հնարավորությունը: Մարտի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի տրանսպորտի և քաղաքաշինության նախարար Մեհդի Աֆֆարին, ՏՐԱՍԵԿԱ միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում: Նա պարզաբանել է, որ իրանական կողմը այս ծրագիրը դիտում է որպես շատ կարևոր:
Այս համատեքստում նա կարևորել է Պարսից ծոցի և Սև ծովի միջև տրանսպորտային միջանցքի ստեղծումը: «Եթե Հայաստանը նույնպես սկսի շինարարական աշխատանքները, կարծում եմ, խնդիրներ չեն լինի, այն պարզ պատճառով, որ Իրանի երկաթուղին հասնում է մինչև Հայաստանի սահման, և մենք այս առումով խոչընդոտներ չենք: Վերջին խոսքը պատկանում է Հայաստանին: Արդյոք կա իրական ցանկություն և հնարավորություն», - հարցադրել է Էշֆարին: Իրանի ներկայացուցիչը շեշտել է, որ «Հայաստանը շատ կարևոր դիրք ունի իր աշխարհագրական տեսանկյունից և կամուրջ է բազմաթիվ մայրաքաղաքների միջև, ինչը շատ խոստումնալից է մեզ համար»: Մասնավորապես, նա նշել է, որ ծրագրի իրականացման շուրջ բանակցությունները շարունակվում են: «Իրանը պատրաստ է: Մնում ստանալ մյուս պետությունների վերջնական համաձայնությունը, որպեսզի ձեռնամուխ լինենք շինարարական աշխատանքներին», - եզրափակել է նա:
Ավելի վաղ, Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Թբիլիսիի մամուլի ասուլիսում ասել էր, որ « Պարսից Ծոցից Սև ծով միջանցքի շինարարության դեպքում կբացվեն մեծ հնարավորություններ, իսկ տրանսպորտային ծախսերն էապես կկրճատվեն»:
Նշենք, որ նախագծի համաձայն, Հայաստանի տարածքով ճանապարհի ընդհանուր երկարությունը կկազմի 305 կմ: Այն կունենա 86 կամուրջ, 19.6 կմ ընդհանուր երկարությամբ և 60 թունել, 102 կմ ընդհանուր երկարությամբ: Ներկայացված ծրագրի համաձայն շինարարությունը պետք է ավարտվի 2022 թվականին:
Սակայն, ըստ անկախ տնտեսագետների, Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման տնտեսական անարդյունավետությունը հիմնված է երեք հիմնական գործոնների վրա: Առաջին հերթին, հայկական երկաթուղին փակուղի է և անհնար է դուրս գալ ռուսական և եվրասիական տարածություններ: Երկրորդը, նույնիսկ եթե բացվի աբխազական երկաթուղին, միևնույնն է, Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու Իրան-Հայաստան հատվածը Իրան-Հայաստան երկաթուղին կդարձնի քիչ անարդյունավետ: Երրորդը, որ ներկայումս կառուցվում է Աշտարա-Ռեշտ-Կազան երկաթգիծը, որը միմյանց կկապի Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի գոյություն ունեցող երկաթուղիները: Վերլուծաբանների կարծիքով, Իրան-Հայաստան երկաթուղային նախագիծը բացառապես քաղաքականապես մոտիվացված է, և այդ պատճառով էլ վերջին 5 տարիներին գործնականում չի հաջողվում տեղաշարժել «մեռյալ կետից»: