Չորեքշաբթի, 7 Մարտի 2018 20:38
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանը առաջին անգամ մասնակցեց Տոկիոյում կայացած «Foodex Japan 2018» միջազգային ցուցահանդեսին

Արմինֆո. Ճապոնիայի մայրաքաղաքում բացվեց «Foodex Japan 2018» 43-րդ միջազգային ցուցահանդեսը: Այն խոշորագույններից մեկն  է ամբողջ Ասիայի տարածաշրջանում: Առաջին անգամ ցուցահանդեսին մասնակցում է նաև Հայաստանի 8 արտադրող: Ցուցահանդեսը տևելու է մինչև մարտի 9-ը՝ Տոկիոյի «Մակուհարի» ցուցահանդեսային համալիրում:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ մամուլի ծառայությունը, ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությունը կատարեցին կազմակերպիչ կառույցների, Ճապոնիայի գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչները, ինչպես նաև ծագող արևի երկրում հավատարմագրված տասնյակ դեսպաններ՝ Այդ թվում Ճապոնիայում ՀՀ դեսպան Հրանտ Պողոսյանը:

Հայկական ընկերությունների մասնակցությունը «Ֆուդեքս» ցուցահանդեսին հնարավոր է դարձել Ճապոնիայում ՀՀ դեսպանատան, Ճապոնիայի միջազգային համագործակցության և Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի աջակցության շնորհիվ: Հայաստանից ցուցահանդեսին ներկայացել են չրերի, գինիների, մեղրի և կոմպոտների արտադրությամբ զբաղվող ընկերություններ:

Ճապոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրանտ Պողոսյանը նշեց, որ նման միջոցառմանը հայկական ընկերությունների մասնակցությունը ևս մեկ անգամ ընգծում է հայ-ճապոնական համագործակցության լայն շրջանակը: «Անցած մի քանի տարվա ընթացքում «Պատրաստված է Հայաստանում» մակնշմամբ ապրանքները, հատկապես օրգանական և բարձրորակ սննդամթերքը, աստիճանաբար իր սպառողին է գտնում Ճապոնիայի շուկայում»,- ասաց դեսպանը:

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանն ասաց, որ այս միջոցառումը Ճապոնիայի շուկայում հայկական արտադրանքը ներկայացնելու ևս մեկ հիանալի առիթ է, և Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը ուրախ է լինել այդ նախաձեռնության կազմակերպիչներից մեկը:  «Մեր կենտրոնի գործունեության հիմնական ուղղություններից մեկը հայաստանյան արտադրողների և գործարարների առաջ մղումն է միջազգային շուկաներում: Այդ առումով մենք այստեղ ներկայացրել ենք այն արտադրատեսակները, որոնց հանդեպ Ճապոնիայի սպառողները կունենան հետաքրքրություն»,- ասաց Լևոն Մնացականյանը: 

Ցուցահանդեսի բացման հենց առաջին օրը Հայաստանի տաղավարի շուրջ ակտիվությունը շատ բարձր էր: Տոկիոյի ռեստորաններից մեկի սեփականատեր Ուչիա Կոջին ասաց, որ իր հաճախորդներին խորհուրդ կտա օգտագործել հայկական գինիները հատկապես ֆրանսիական սննդի հետ: «Այս գինիները շատ հագեցած համ և բույր ունեն, զգացվում է մրգի ուժը»,- շեշտեց ճապոնացի մասնագետը: Մեկ այլ ճապոնացի ռեստորանատեր՝ Կեյսուկե Նագանոն ասաց, որ հայկական գինին համադրելի կլինի հատկապես ձկան և մսի հետ: «Այստեղ ներկայացված գինիներից հատկապես 2013 թ. գինին հիանալի կլինի ճաշակել սուշիի հետ: Ես հաստատ խորհուրդ կտամ իմ հաճախորդներին ճաշակել հայկական գինին: Համոզված եմ, որ այն հաճելի կլինի ճապոնացիների քիմքին»,- ասաց Նագանոն: 

Իսկ ճապոնացի ներկրող Օրիտա  Կոզոն հատուկ էր այցելել Հայաստանի տաղավար: Նա «Նոր ապրանքներ Ճապոնիայի շուկայում» ցուցափեղկում տեսել էր  չիչխանի կոմպոտը: «Ես փնտրում էի չիչխանով պատրաստված որևէ ապրանք և տեսա այս կոմպոտը, ուստի եկա, որպեսզի հասկանամ, թե ինչ է այն: Որպես ներկրող՝ ես կարծում եմ, որ Ճապոնիայի շուկայում կա չիչխանով պատրաստված սննդամթերքի և այլ ապրանքի պահանջարկ: Ճապոնացիները նոր են սկսել հետաքրքրվել այս առողջարար և օգտակար սննդամթերքով: Ես կարծում եմ, որ ձեր ներկայացրած ընկերության արտադրանքը մեծ պահանջարկ կունենա Ճապոնիայի վաճառակետերում»,- նշեց Կոզոն:

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2017 թվականին Հայաստանի և Ճապոնիայի միջև առևտրի շրջանառությունն աճել է 56.7%, կազմելով 81.5 մլն դոլար: Մասնավորապես արտահանումն աճել է 29.6% և կազմել 491.7 հազ. դոլար, իսկ ներմուծումը`56.9%, մինչև 81 մլն.դոլար:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հոկտեմբերի 27-31-ը և դոլարային, և ռուբլով գործարքներն աճ են գրանցելՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հոկտեմբերի 27-31-ը և դոլարային, և ռուբլով գործարքներն աճ են գրանցել
Հայաստանը 2025թ. առաջին կիսամյակում կրճատել է պղնձի եւ մոլիբդենի խտանյութի արտահանումը ՝ ավելացնելով ցինկի եւ թանկարժեք մետաղների պարունակությամբ հանքաքարերի մատակարարումներըՀայաստանը 2025թ. առաջին կիսամյակում կրճատել է պղնձի եւ մոլիբդենի խտանյութի արտահանումը ՝ ավելացնելով ցինկի եւ թանկարժեք մետաղների պարունակությամբ հանքաքարերի մատակարարումները
Անդրանիկ Գրիգորյան. «Նվիրումը մեր փիլիսոփայության անկյունաքարն է»Անդրանիկ Գրիգորյան. «Նվիրումը մեր փիլիսոփայության անկյունաքարն է»
Գերմանիայի իշխանությունները Հայաստանին 152 մլն եվրոյի աջակցություն կտրամադրենԳերմանիայի իշխանությունները Հայաստանին 152 մլն եվրոյի աջակցություն կտրամադրեն
Հայաստանը 2025թ. առաջին կիսամյակում զգալիորեն ավելացրել է ավտոմեքենաների ներմուծումըՀայաստանը 2025թ. առաջին կիսամյակում զգալիորեն ավելացրել է ավտոմեքենաների ներմուծումը
Նոր արշավ Խնայողության օրվան ընդառաջ․ IDBankՆոր արշավ Խնայողության օրվան ընդառաջ․ IDBank
"Տաշիր Կապիտալ"-ը կրկին էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հայտ է ներկայացել: Հիմա գնդակը ՀԾԿՀ-ի դաշտում է
Շաքարի ներմուծումը Հայաստան 2025թ. առաջին կիսամյակում կրճատվել է 66%-ովՇաքարի ներմուծումը Հայաստան 2025թ. առաջին կիսամյակում կրճատվել է 66%-ով
2025թ. առաջին կիսամյակում բնական գազի ներմուծումը Հայաստան աճել է 4,5%-ով, իսկ հեղուկ գազինը՝ 29,4%-ով2025թ. առաջին կիսամյակում բնական գազի ներմուծումը Հայաստան աճել է 4,5%-ով, իսկ հեղուկ գազինը՝ 29,4%-ով
2026 թվականին Երևանի քաղաքապետարանը ՀՀ պետական բյուջեից 56,6 մլրդ դրամ կստանա. քաղաքապետ2026 թվականին Երևանի քաղաքապետարանը ՀՀ պետական բյուջեից 56,6 մլրդ դրամ կստանա. քաղաքապետ
2025թ. առաջին կիսամյակում Հայաստան նավթամթերքի ներմուծումն աճել է 9,2%-ով2025թ. առաջին կիսամյակում Հայաստան նավթամթերքի ներմուծումն աճել է 9,2%-ով
Հայաստանի կառավարությունում շարունակվում են բանակցությունները երկրի տարածքով միջանցքի ֆինանսավորման շուրջ. նախարարՀայաստանի կառավարությունում շարունակվում են բանակցությունները երկրի տարածքով միջանցքի ֆինանսավորման շուրջ. նախարար
ԵՄ-ը պատրաստ է աջակցել Հայաստանին կայուն թվային տնտեսության ձևավորման և զարգացման գործումԵՄ-ը պատրաստ է աջակցել Հայաստանին կայուն թվային տնտեսության ձևավորման և զարգացման գործում
Նախարար․ 2026 թվականին Հայաստանի ջրային տնտեսության ոլորտի զարգացման համար կներգրավվի 35,3 մլրդ դրամՆախարար․ 2026 թվականին Հայաստանի ջրային տնտեսության ոլորտի զարգացման համար կներգրավվի 35,3 մլրդ դրամ
Հայաստանն ու ԵՄ-ն ամրապնդում են համագործակցությունն էներգետիկայի, տրանսպորտի և ճանապարհային անվտանգության ոլորտներումՀայաստանն ու ԵՄ-ն ամրապնդում են համագործակցությունն էներգետիկայի, տրանսպորտի և ճանապարհային անվտանգության ոլորտներում
Հայերը Վրաստան այցելությունների թվով առաջատար եռյակում ենՀայերը Վրաստան այցելությունների թվով առաջատար եռյակում են
Երևանում կանցկացվի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության միջազգային խորհրդի նիստԵրևանում կանցկացվի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության միջազգային խորհրդի նիստ
Հայաստանի փոխվարչապետն ու ԵՆԲ ներկայացուցիչը քննարկել են համագործակցության նոր ուղղություններըՀայաստանի փոխվարչապետն ու ԵՆԲ ներկայացուցիչը քննարկել են համագործակցության նոր ուղղությունները
ՀՀ էկոնոմիկայի նախարար․ Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորվել է հուսալի համագործակցություն ՝ հիմնված ընդհանուր արժեքների վրաՀՀ էկոնոմիկայի նախարար․ Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորվել է հուսալի համագործակցություն ՝ հիմնված ընդհանուր արժեքների վրա
«Մի քիչ էլ վաղվա մասին մտածիր». ինչու՞ խնայել«Մի քիչ էլ վաղվա մասին մտածիր». ինչու՞ խնայել
ՊԵԿ-ի, ՎԶԵԲ-ի և «Գրանթ Թորնթոն Հայաստանի» համագործակցությամբ մեկնարկել է տեղահանվածների մասնագիտական հմտությունների զարգացման ծրագիրըՊԵԿ-ի, ՎԶԵԲ-ի և «Գրանթ Թորնթոն Հայաստանի» համագործակցությամբ մեկնարկել է տեղահանվածների մասնագիտական հմտությունների զարգացման ծրագիրը
Հայաստանում ԳԴՀ-ի հետ տեխնիկական համագործակցության շրջանակում GIZ-ին է հանձնարարվել 15,6 մլն եվրոյի ծրագրերի իրականացումՀայաստանում ԳԴՀ-ի հետ տեխնիկական համագործակցության շրջանակում GIZ-ին է հանձնարարվել 15,6 մլն եվրոյի ծրագրերի իրականացում
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ծրագրերի իրականացման բյուջեն 2026 թվականին կավելանա 9.6%-ովԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ծրագրերի իրականացման բյուջեն 2026 թվականին կավելանա 9.6%-ով
Հայաստանի կառավարությունը կհրաժարվի Հայաստանի կառավարությունը կհրաժարվի "Հայփոստ" ՓԲԸ բաժնետոմսերը հօգուտ "Ռենշին" ՓԲԸ գնելու նախապատվության իրավունքից
Հայաստանը մինչև 2026 թվականի օգոստոսի 2-ը երկարաձգում է երկրից սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնների արտահանման արգելքըՀայաստանը մինչև 2026 թվականի օգոստոսի 2-ը երկարաձգում է երկրից սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնների արտահանման արգելքը
ԱՄՀ․ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավումը տարածաշրջանի շուկաների ավելի սերտ ինտեգրման հնարավորություն կտաԱՄՀ․ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավումը տարածաշրջանի շուկաների ավելի սերտ ինտեգրման հնարավորություն կտա
Կառավարությունը կաջակցի Կառավարությունը կաջակցի "Ոսկեհատ" և "Արենի" տեսակների խաղողի մթերման գործընթացին
Պապոյան․ Գերմանիան արդեն իսկ Հայաստանի կարևոր տնտեսական գործընկերն է, բայց իրական ներուժը դեռ առջևում էՊապոյան․ Գերմանիան արդեն իսկ Հայաստանի կարևոր տնտեսական գործընկերն է, բայց իրական ներուժը դեռ առջևում է
Կամրջային կառույցի փոխարինում սեղմ ժամկետներումԿամրջային կառույցի փոխարինում սեղմ ժամկետներում
ԵՄ-ը 5 մլն եվրո կհատկացնի Հայաստանում միջուկային անվտանգության և ճառագայթային պաշտպանության ամրապնդման համարԵՄ-ը 5 մլն եվրո կհատկացնի Հայաստանում միջուկային անվտանգության և ճառագայթային պաշտպանության ամրապնդման համար
Ֆինանսների նախարարությունն առաջարկում է հարկային արտոնություններ պետական ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի համարՖինանսների նախարարությունն առաջարկում է հարկային արտոնություններ պետական ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի համար
Հայաստանն ու Արգենտինան քննարկել են տեխնոլոգիական ոլորտում համատեղ նախագծերի մշակման հեռանկարներըՀայաստանն ու Արգենտինան քննարկել են տեխնոլոգիական ոլորտում համատեղ նախագծերի մշակման հեռանկարները
Փոխնախարար․ Քաջարան-Ագարակ ճանապարհի 32 կիլոմետրանոց հատվածի շինարարությունը պետք է համապատասխանի որակի բարձր չափանիշներինՓոխնախարար․ Քաջարան-Ագարակ ճանապարհի 32 կիլոմետրանոց հատվածի շինարարությունը պետք է համապատասխանի որակի բարձր չափանիշներին
"Տաշիր կապիտալը" հոկտեմբերի 30-ին կրկին կդիմի ՀԾԿՀ՝ բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու պահանջով
Հայ կոմպոզիտորների «Սիմֆոնիկ օրորոցայինները» կհնչեն աշխարհի երեխաների համարՀայ կոմպոզիտորների «Սիմֆոնիկ օրորոցայինները» կհնչեն աշխարհի երեխաների համար
Կայացել է ԵՄ-Հայաստան ներդրումների համակարգման հարթակի չորրորդ հանդիպումըԿայացել է ԵՄ-Հայաստան ներդրումների համակարգման հարթակի չորրորդ հանդիպումը
ՀԷՑ ՓԲԸ նախկին ղեկավարությունը ՀԾԿՀ-ին առաջարկել է դիտարկել էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հարցը, սակայն մերժում է ստացել. Դավիթ ՂազինյանՀԷՑ ՓԲԸ նախկին ղեկավարությունը ՀԾԿՀ-ին առաջարկել է դիտարկել էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հարցը, սակայն մերժում է ստացել. Դավիթ Ղազինյան
Բեռլինում մեկնարկում են հայ-գերմանական միջկառավարական բանակցություններըԲեռլինում մեկնարկում են հայ-գերմանական միջկառավարական բանակցությունները
Connected, Convenient, Converse․ Անդրանիկ Գրիգորյանը BACEE համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի թվային փոխակերպման ուղինConnected, Convenient, Converse․ Անդրանիկ Գրիգորյանը BACEE համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի թվային փոխակերպման ուղին
2024 թվականին Հայաստանն արտահանել է 48 մլն լիտր շշալցված բրենդի2024 թվականին Հայաստանն արտահանել է 48 մլն լիտր շշալցված բրենդի
Հայաստանից Գերմանիա արտահանումը 2025 թվի 8 ամիսներին գերազանցել է 2024 թվականի ծավալը. էկոնոմիկայի նախարարՀայաստանից Գերմանիա արտահանումը 2025 թվի 8 ամիսներին գերազանցել է 2024 թվականի ծավալը. էկոնոմիկայի նախարար
Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամում քննարկել են հայկական գինին Ճապոնիա արտահանելու հնարավորություններըՀայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամում քննարկել են հայկական գինին Ճապոնիա արտահանելու հնարավորությունները
1000 խոշորագույնների ցանկում ներառված Հայաստանի հարկատուների առյուծի բաժինը պատկանում է առեւտրի հատվածին1000 խոշորագույնների ցանկում ներառված Հայաստանի հարկատուների առյուծի բաժինը պատկանում է առեւտրի հատվածին
ՀՀ վարչապետին առընթեր Պետական վերահսկողական ծառայությունն ընդլայնվում է. 2026 թվին կավելացնեն դրա ֆինանսավորումը, իսկ ահա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովինը՝ կկրճատենՀՀ վարչապետին առընթեր Պետական վերահսկողական ծառայությունն ընդլայնվում է. 2026 թվին կավելացնեն դրա ֆինանսավորումը, իսկ ահա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովինը՝ կկրճատեն
2026 թվին Հայաստանի վարչապետի աշխատակազմն ավելի շատ կստանա պետական գանձարանից, ԱԺ և նախագահի աշխատակազը՝ ավելի քիչ2026 թվին Հայաստանի վարչապետի աշխատակազմն ավելի շատ կստանա պետական գանձարանից, ԱԺ և նախագահի աշխատակազը՝ ավելի քիչ
.​​​​​​​Արմսվիսբանկը հաղթող է դարձել Ipra Golden World Awards 2025 մրցանակաբաշխության climate change and literacy անվանակարգում.​​​​​​​Արմսվիսբանկը հաղթող է դարձել Ipra Golden World Awards 2025 մրցանակաբաշխության climate change and literacy անվանակարգում
ԶԼՄ․ Սեւ ծովով ստորջրյա մալուխը սպասում է Եվրահանձնաժողովի հավանությանըԶԼՄ․ Սեւ ծովով ստորջրյա մալուխը սպասում է Եվրահանձնաժողովի հավանությանը
Ֆինանսների նախարար․ Միջնաժամկետ հեռանկարում ընդունելի է բյուջետային միջոցների ուղղումը այս կամ այն օրինագծերի վերաբերյալ մասնագիտական հետազոտությունների անցկացմանըՖինանսների նախարար․ Միջնաժամկետ հեռանկարում ընդունելի է բյուջետային միջոցների ուղղումը այս կամ այն օրինագծերի վերաբերյալ մասնագիտական հետազոտությունների անցկացմանը
ՀԾԿՀ-ն մերժել է էլեկտրաէներգիայի գինը իջեցնելու ՀԷՑ-ի առաջարկըՀԾԿՀ-ն մերժել է էլեկտրաէներգիայի գինը իջեցնելու ՀԷՑ-ի առաջարկը
ՀԱԿ կուսակցության փոխնախագահը հանդես է եկել նոր ծրագրային առաջարկովՀԱԿ կուսակցության փոխնախագահը հանդես է եկել նոր ծրագրային առաջարկով
Հայաստանում համատիրությունների կառավարման կանոնները կփոխվենՀայաստանում համատիրությունների կառավարման կանոնները կփոխվեն
Համընթաց թարգմանիչների հայկական ասոցիացիան՝ մասնագիտական համագործակցության վստահելի հարթակՀամընթաց թարգմանիչների հայկական ասոցիացիան՝ մասնագիտական համագործակցության վստահելի հարթակ
IDBank-ը՝ BACEE 50-րդ միջազգային բանկային հոբելյանական համաժողովի արծաթե հովանավորIDBank-ը՝ BACEE 50-րդ միջազգային բանկային հոբելյանական համաժողովի արծաթե հովանավոր
2026 թվականին Էկոնոմիկայի նախարարության ծրագրերի իրականացման համար պետբյուջեից 74.5 մլրդ դրամ կհատկացվի2026 թվականին Էկոնոմիկայի նախարարության ծրագրերի իրականացման համար պետբյուջեից 74.5 մլրդ դրամ կհատկացվի
Էկոնոմիկայի նախարարությունում ակնկալում են, որ տարվա արդյունքներով բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կգերազանցի 9 հազար դոլարըԷկոնոմիկայի նախարարությունում ակնկալում են, որ տարվա արդյունքներով բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կգերազանցի 9 հազար դոլարը
Խուդաթյան․ Հայաստանում քննարկվում է կուտակիչ կայանների կառուցման ծրագրերի սուբսիդավորման ծրագիրըԽուդաթյան․ Հայաստանում քննարկվում է կուտակիչ կայանների կառուցման ծրագրերի սուբսիդավորման ծրագիրը
Հաղորդակցությունների լիակատար ապաշրջափակումից հետո Հայաստանի և Ռուսաստանի միջև, առնվազն, երկու ցամաքային ճանապարհ կհայտնվի . էկոնոմիկայի նախարարՀաղորդակցությունների լիակատար ապաշրջափակումից հետո Հայաստանի և Ռուսաստանի միջև, առնվազն, երկու ցամաքային ճանապարհ կհայտնվի . էկոնոմիկայի նախարար
2026 թվականին կսկսվեն նոր ատոմային էներգաբլոկի նախագծման նախապատրաստական աշխատանքները․ Խուդաթյան2026 թվականին կսկսվեն նոր ատոմային էներգաբլոկի նախագծման նախապատրաստական աշխատանքները․ Խուդաթյան
2026 թվին ՊԵԿ-ի բյուջեն կավելանա 23 մլրդ դրամով։ Այդ միջոցներով, հիմնականում, ծածկվելու է 2026 թվին ՊԵԿ-ի բյուջեն կավելանա 23 մլրդ դրամով։ Այդ միջոցներով, հիմնականում, ծածկվելու է "հիփոթեքայիններին" եկամտահարկի վերադարձի ծրագրի ֆինանսավորումը
ՏԿԵ նախարար․ 2026 թվականին կավարտվի Աշտարակ-Թալին ավտոճանապարհի 34 կմ հատվածի շինարարությունըՏԿԵ նախարար․ 2026 թվականին կավարտվի Աշտարակ-Թալին ավտոճանապարհի 34 կմ հատվածի շինարարությունը
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
31.10.2025
RUB4.73-0.02
USD382.65-0.07
EUR442.76-1.39
GBP502.42-1.81
CAD273.11-1.10
JPY24.83-0.03
CNY53.79-0.02
CHF477.00-1.40