Չորեքշաբթի, 7 Մարտի 2018 21:35
Ալինա Հովհաննիսյան

Վարչապետը հանձնարարել է բարձրացնել Վայոց Ձորի մարզի աճի սանդղակը

Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է Վայոց ձորի մարզ` ծանոթանալու 2017 թ. մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին ու 2018 թ. անելիքներին:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը ներկայացրել է մարզի 2017 թ. մակրոտնտեսական ցուցանիշները. համախառն արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 16.544 մլրդ դրամ, գյուղատնտեսականը՝ 23.8 մլրդ դրամ, առևտրաշրջանառությանը՝ 7.3 մլրդ դրամ, ծառայություններինը՝ 8.3 մլրդ դրամ, շինարարությանը՝ 37.8 մլրդ դրամ: 2017 թ. ներդրումների ծավալը կազմել է 104.5 մլրդ դրամ, ստեղծվել է 910 հիմնական և 943 ժամանակավոր աշխատատեղ: 2018 թ. աշխատանքային ծրագրով նախատեսվում է 64.816 մլրդ դրամ ներդրում և 1400 հիմնական ու ժամանակավոր աշխատատեղի ստեղծում: Հաշվետու տարում մասնավոր հատվածում կատարվող ներդրումները կազմել են 100 մլրդ 353 մլն դրամ: 2018 թ. նախատեսվում է 55 մլրդ 236 մլն դրամի ներդրում՝ հանքարդյունաբերության, կաթի ու կաթնամթերքի արտադրության, միրգ-բանջարեղենի վերամշակման ու չրերի արտադրության, տեքստիլ արդյունաբերության, զբոսաշրջության և այլ ոլորտներում: Վարչական ռեգիստրի ինստիտուտի ներդրման նպատակով ստեղծվել է աշխատանքների համակարգման խումբ, որն զբաղվելու է համայնքներից վիճակագրական տվյալների հավաքագրմամբ և տարբեր գերատեսչություններին տեղեկատվության տրամադրման հարցերով:
Անդրադառնալով 2017 թ. համայնքային ցուցանիշներին՝ մարզպետը նշել է, որ մարզի 8 համայնքների տեղական բյուջեների եկամուտների փաստացի մուտքերը կազմել են 1 մլրդ 836,4 հազ. դրամ, որը նախատեսվածից ավելի է 18.5 մլն դրամով (101 տոկոս), սեփական եկամուտների հավաքագրումը կազմել է 726,6 մլն դրամ (100,9 տոկոս): 2016 թ. համեմատ 2017 թ. սեփական եկամուտներն ավելի են հավաքագրվել 147.0 մլն դրամով: Մարզի համայնքների 2018 թ. տեղական բյուջեների եկամտային մասի ընդամենը եկամուտները պլանավորվել են 1 մլրդ 952,7 հազ. դրամ, իսկ սեփական եկամուտները` 889,1 մլն դրամ: 2018 թ. համայնքների սեփական եկամուտների հանրագումարը 2017 թ. համեմատ նախատեսվել է հավաքագրել 172.5,0 մլն դրամով ավելի: Վարչապետը նշել է, որ Վայոց ձորի բնակչության մեկ շնչին բաժին ընկնող սեփական եկամուտը չի համապատասխանում այն հնարավորություններին, որոնք առկա են մարզում և պետք է հետևողական աշխատել այդ ցուցանիշները համադրելի դարձնելու, ինչպես նաև բնակչության զբաղվածությունն ավելացնելու ուղղությամբ: «Վայոց ձորն իր բոլոր՝ սոցիալական, տնտեսական, բիզնես խնդիրների ամենաարագ լուծվող մարզերի դասին պետք է պատկանի, որովհետև իր ստարտային պայմաններով չտեսնված հնարավորություններ ունի: Մենք մարդուն աշխատանք պետք է տանք և մաքսիմալ պայմաններ ստեղծենք: Վայոց ձորը կոմպակտ տեղ է իր հողով, գյուղատնտեսությամբ, և մենք շատ արագ բոլորին աշխատատեղով ապահովելու պոտենցիալ ունենք», - ասել է կառավարության ղեկավարը: 

Անդրադառնալով աղբահանության մասով կատարված աշխատանքներին՝ ոլորտի պատասխանատուն զեկուցել է, որ Վայոց ձորի մարզում կա ընդհանուր 894 սուբյեկտ, 2017 թ. առ այսօր պայմանագիր է կնքվել 615 տնտեսվարող սուբյեկտի հետ: Վարչապետը հանձնարարել է մինչև մարտի վերջ արագ ավարտին հասցնել գործընթացը և բոլոր սուբյեկտների հետ կնքել պայմանագիր: Նշվել է, որ 2017 թ. աղբահանության վճարներից գանձումը կազմել է 43,5 մլն դրամ, սանմաքրման և աղբահանության ծախսը կազմել է 153,6 մլն դրամ, որից 65,7 մլն դրամն ուղղվել է աղբահանությանը: Աղբահանության համար հավաքագրված գումարները կազմել են աղբահանությանն ուղղված ծախսերի 66,2 տոկոսը (ընդհանուր ծախսերի 28.3 տոկոսը): Մարզպետը նշել է, որ 2018 թ. համար նախատեսվում է աղբահանությունից ստացվող մուտքերը հասցնել 82,8 մլն դրամի, և հաշվի առնելով եկամուտներ-ծախսեր հարաբերակցությունը համարժեք դարձնելու ՀՀ վարչապետի հանձնարարականը՝ համայնքների բյուջեներում կատարվել են համապատասխան փոփոխություններ և ծախսերը համապատասխանեցվել են եկամուտներին, որպեսզի աղբահանությունը կատարվի ինքնածախսափակման եղանակով:

Գյուղատնտեսության ոլորտի ցուցանիշների մասով զեկուցվել է, որ 2017 թ. ոռոգելի հողատարածքները Վայոց ձորի մարզում կազմել են 6534 հա, 2018 թ. նախատեսվում է ոռոգվող հողերն ավելացնել ևս 10 հա-ով: 2017թ. ֆինանսական վարձակալության լիզինգով ձեռք է բերվել 1 միավոր գյուղտեխնիկա, 2018 թ. նախատեսվում է ձեռք բերել ևս 4-ը: 2016 թ. հիմնվել է 25 հա ինտենսիվ այգի, 2017 թ.՝ 30 հա, իսկ 2018 թ. կանխատեսվում է հիմնել ևս 55 հա: 2017 թ. 7 հա-ը ոռոգվել է կաթիլային եղանակով, 2018 թ. նախատեսվում է կաթիլային համակարգով ոռոգվող տարածքների ծավալը հասցնել 25 հա-ի: Նշվել է, որ 2018 թ. գյուղատնտեսության ոլորտում ակնկալվում է ունենալ 2 մլրդ դրամի աճ: Վարչապետն ընդգծել է, որ Վայոց ձորի մարզում առկա են աճի լուրջ հնարավորություններ և հանձնարարել աճի ավելի բարձր նշաձող դնել, ինչպես նաև քննարկել գյուղատնտեսական ներդրումային ծրագրերում և համայնքային, մարզային և հանրապետական նշանակության չօգտագործվող գույքի կառավարման գործընթացում մասնավոր ներդրողին ներգրավելու հնարավորությունները:


2017 թ. մարզի գյուղատնտեսության ոլորտում պետական, միջազգային և այլ դոնոր կազմակերպությունների, մասնավոր ներդրողների կողմից Վայոց ձորի մարզում իրականացվել են շուրջ 430.3 մլն դրամի աշխատանքներ: 2018 թ. նախատեսվում են 755 մլն դրամի ներդրումներ, արդյունքում կստեղծվի 200 նոր հիմնական և ժամանակավոր աշխատատեղ: 2017 թ. իրականացվել է 104 մլրդ 515 մլն դրամի ներդրում, շինարարական աշխատանքների ծավալը կազմել է 37 մլրդ 838 մլն դրամ: 2018 թ. նախատեսվում է մարզում իրականացնել 64 մլրդ 816 մլն դրամի կապիտալ ներդրումներ, իսկ շինարարական աշխատանքների ծավալը կանխատեսվում է 28 մլրդ 825 մլն դրամ: Հեռանկարային են համարվում աղբի վերամշակման, այծի պանրի արտադրության, զբոսաշրջության, խաղողագործության, չրերի արտադրության ոլորտներում ներդրումային ծրագրերը, որոնց մասով կատարվել են որոշակի ֆինանսական հաշվարկներ: Վարչապետը հանձնարարել է ներկայացնել ֆինանսական գնահատականով, կոնկրետ արդյունքներով ծրագրեր և աշխատել դրանցում ներգրավել նաև Վայոց ձորից դուրս եկած հաջողակ գործարարներին: 
Ներկայացնելով կրթության ոլորտում տարվող աշխատանքները՝ ոլորտի պատասխանատուն նշել է, որ դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի կողմից մարզի 1-ին, 2-րդ և 3-րդ դասարանների 1794 աշակերտի հատկացվել է ուսումնական պլանշետ: 9 հանրակրթական դպրոցում գործում է ռոբոտաշինության կաբինետ, ընդգրկված է 167 աշակերտ: Մարզի բոլոր դպրոցները, բացի Բարձրունու միջնակարգ դպրոցից, ապահովված են բարձրագույն կրթությամբ մասնագետներով: Նոր ուսումնական տարում կլուծվի նաև այդ խնդիրը: Մարզի դպրոցներում աշխատում է 61 ֆիզկուլտուրայի ուսուցիչ, 38 դպրոց ունի մարզադահլիճ, իսկ 4 համայնքում գործում են մարզադպրոցներ, որտեղ աշխատում են 13 մարզիչ, ընդգրկված է 375 երեխա: Հաջող դասավանդվում է ձեռնարկատիրություն առարկան, կան տարբեր խմբակներ, բոլոր հանրակրթական դպրոցներում դասավանդվում է ազգային երգ ու պար: Վարչապետը կարևորել է մարզերում երեխաների զբաղվածության համար անհրաժեշտ պայմանների և հնարավորությունների ապահովումը: «Գյուղական համայնքներում պետք է այնպես անենք, որպեսզի երեխաներին մաքսիմալ զբաղվածություն ապահովենք և գիտելիք տանք: Այս դասընթացները՝ ձեռնարկատիրություն, ռոբոտատեխնիկա, երեք լեզու, ֆիզկուլտուրա շատ եմ կարևորում, որպեսզի երեխան նաև դպրոցն ավարտելուց կարողանա կողմնորոշվի իր հետագա մասնագիտության հարցում», - ասել է Կարեն Կարապետյանը՝ հորդորելով շարունակել ակտիվ աշխատանքն այդ ուղղությամբ:


Կառավարության ղեկավարին զեկուցվել է, որ առողջապահության ոլորտում վճարովի ծառայություններից ստացված գումարը կազմել է 57 676.8 հազ. դրամ՝ 2016 թ. համեմատ 16064.0 հազ. դրամով ավելի (38 տոկոս): 2018 թ. նախատեսվում է վճարովի ծառայությունները հասցնել 80760.8 հազ. դրամի: 


Ճանապարհաշինության բնագավառում ներդրումների ծավալը 2017 թ. կազմել է 492.4 մլն դրամ, իսկ 2018 թ. նախատեսվել է 2987.8 մլն դրամ /բարեկարգվելու են դեպի Հորբատեղ, Գետափ և Հերհեր բնակավայրեր տանող ճանապարհները/: Վարչապետ Կարեն Կարապետյանն ուշադրություն է հրավիրել նաև միջհամայնքային ճանապարհների վերանորոգման ոչ ստանդարտ տարբերակների վրա՝ հանձնարարելով ուսումնասիրել ըստ համայնքների նման լուծումների հնարավորությունները:


Զբոսաշրջության ոլորտում 2017 թ. արձանագրված ցուցանիշների մասով զեկուցվել է, որ զբոսաշրջիկների թիվը Վայոց ձորի մարզում կազմել է 46000 մարդ՝ նախորդ տարվա համեմատ 9.5 տոկոսով ավելի, ստեղծվել է 18 մշտական աշխատատեղ: 2018թ. ակնկալվում է, որ զբոսաշրջիկների թիվը կհասնի 50000-ի: Զբոսաշրջության զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «20 անիրական իրականություն» ծրագրի շրջանակում մշակվում է Վայոց ձորի մարզի պատմամշակութային հուշարձանները և հատուկ պահպանվող 5 տարածքները զբոսաշրջության վայր դարձնելու ծրագիրը, որը կավարտվի 2019թ.: 2018թ. մասնավորի կողմից կիրականացվեն մի շարք ենթակառուցվածքային (հյուրանոցաշինություն, զբոսաշրջային համալիրի կառուցում և այլն) ծրագրեր: 
Կառավարության ղեկավարը նշել է, որ Վայոց ձորի մարզը հարուստ է յուրօրինակ պատմամշակութային հուշարձաններով, և անհրաժեշտ է միայն ակտիվ աշխատել և ճիշտ ներկայացնել առկա ներուժը՝ զբոսաշրջային գրավչությունը մեծացնելու համար: Այս համատեքստում վարչապետն առաջարկել է ուսումնասիրել նաև կարճ ժամանակահատվածում փոքրածավալ ծրագրեր իրականացնելու հեռանկարները և ներկայացնել առաջարկություններ: 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Նավթի գները բարձրանում ենՆավթի գները բարձրանում են
Ֆլորիդան կառուցում է մայրուղի, որը կլիցքավորի էլեկտրական մեքենաները շարժման ընթացքումՖլորիդան կառուցում է մայրուղի, որը կլիցքավորի էլեկտրական մեքենաները շարժման ընթացքում
ՀՀ կենտրոնական բանկը ներդրել է ASDA ստանդարտներըՀՀ կենտրոնական բանկը ներդրել է ASDA ստանդարտները
Goldman Sachs-ը վերահաստատում է իր 2026 թվականի կանխատեսումը՝ մեկ ունցիայի համար 4,900 դոլարGoldman Sachs-ը վերահաստատում է իր 2026 թվականի կանխատեսումը՝ մեկ ունցիայի համար 4,900 դոլար
Ռուսաստանում մեկնարկում են արդյունաբերական թափոնների վերամշակման փորձնական նախագծերՌուսաստանում մեկնարկում են արդյունաբերական թափոնների վերամշակման փորձնական նախագծեր
ՀԷՑ-ի նախկին գլխավոր տնօրենը կասկածի տակ է դրել Հայկական ԱԷԿ-ի շահույթի ՀԾԿՀ-ի հաշվարկների հիմնավորվածությունըՀԷՑ-ի նախկին գլխավոր տնօրենը կասկածի տակ է դրել Հայկական ԱԷԿ-ի շահույթի ՀԾԿՀ-ի հաշվարկների հիմնավորվածությունը
ՊԵԿ-ը հրապարակել է էլեկտրամոբիլների ցանկը, որոնց համար վճարված մաքսատուրքերը կվերադարձվենՊԵԿ-ը հրապարակել է էլեկտրամոբիլների ցանկը, որոնց համար վճարված մաքսատուրքերը կվերադարձվեն
Բուլղարիան եվրոյի է անցել 2026 թվականի հունվարի 1-ին, սակայն լևը շրջանառության մեջ կմնա մինչև հունվարի վերջԲուլղարիան եվրոյի է անցել 2026 թվականի հունվարի 1-ին, սակայն լևը շրջանառության մեջ կմնա մինչև հունվարի վերջ
Շահառուների 57%-ն օգտվել է հետվճարի համակարգից. աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարՇահառուների 57%-ն օգտվել է հետվճարի համակարգից. աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
ՀՀ ԿԲ. ISDA ապրանքանիշի պաշտպանությունը տարածվել է Հայաստանի Հանրապետության տարածքի վրաՀՀ ԿԲ. ISDA ապրանքանիշի պաշտպանությունը տարածվել է Հայաստանի Հանրապետության տարածքի վրա
Հայաստանը ևս մեկ տարով երկարաձգում է ներմուծվող էլեկտրամոբիլներն ԱԱՀ-ից ազատելու արտոնությունըՀայաստանը ևս մեկ տարով երկարաձգում է ներմուծվող էլեկտրամոբիլներն ԱԱՀ-ից ազատելու արտոնությունը
Ադրբեջանի տարածքով Հայաստան է հասել ռուսական հացահատիկի հերթական խմբաքանակը․  ՊապոյանԱդրբեջանի տարածքով Հայաստան է հասել ռուսական հացահատիկի հերթական խմբաքանակը․  Պապոյան
Քաղաքագետ․ Երևանը գիտակցաբար պատրաստ է զոհաբերել սեփական տնտեսական շահերը՝ հանուն նոր քաղաքական գրավիտացիոն կենտրոններին լոյալության ցուցադրությանՔաղաքագետ․ Երևանը գիտակցաբար պատրաստ է զոհաբերել սեփական տնտեսական շահերը՝ հանուն նոր քաղաքական գրավիտացիոն կենտրոններին լոյալության ցուցադրության
Թուրքիան օդային ճանապարհորդությունների նոր ռեկորդ է սահմանելԹուրքիան օդային ճանապարհորդությունների նոր ռեկորդ է սահմանել
Իրանի փոխարտգործնախարարը Հայաստանի ԱԽ քարտուղարի հետ քննարկել է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակմանը վերաբերող հարցերԻրանի փոխարտգործնախարարը Հայաստանի ԱԽ քարտուղարի հետ քննարկել է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր
Ո՞վ է մեղավոր․ ՀԷՑ-ի ներկա և նախկին ղեկավարության միջև հեռավար բանավեճը շարունակվում էՈ՞վ է մեղավոր․ ՀԷՑ-ի ներկա և նախկին ղեկավարության միջև հեռավար բանավեճը շարունակվում է
AMX-ը ամփոփել է 2025 թվականի դեկտեմբեր ամսվա շուկայական տվյալներըAMX-ը ամփոփել է 2025 թվականի դեկտեմբեր ամսվա շուկայական տվյալները
ԱՄՆ-ի և Չինաստանի միջև ռազմավարական մրցակցություն է աճումԱՄՆ-ի և Չինաստանի միջև ռազմավարական մրցակցություն է աճում
Nestlé Russia-ն հետ է կանչում մանկական սննդի սահմանափակ քանակություն։Nestlé Russia-ն հետ է կանչում մանկական սննդի սահմանափակ քանակություն։
Telegram-ը Ռուսաստանում 500 միլիոն դոլարի պարտատոմսերի սառեցման զոհ է դարձել Telegram-ը Ռուսաստանում 500 միլիոն դոլարի պարտատոմսերի սառեցման զոհ է դարձել
Պղնձի գները կշարունակեն աճել 2026 թվականինՊղնձի գները կշարունակեն աճել 2026 թվականին
Թրամփը մշակում է Վենեսուելայի նավթը վերահսկելու լայնածավալ ծրագիրԹրամփը մշակում է Վենեսուելայի նավթը վերահսկելու լայնածավալ ծրագիր
Վերլուծաբանները կանխատեսում են Չինաստանի ֆոնդային շուկայի աճի միտում 2026 թվականինՎերլուծաբանները կանխատեսում են Չինաստանի ֆոնդային շուկայի աճի միտում 2026 թվականին
RBC. Ջիմ Ռոջերսը վաճառեց իր բոլոր ամերիկյան բաժնետոմսերը և ներդրում կատարեց Ուզբեկստանում։RBC. Ջիմ Ռոջերսը վաճառեց իր բոլոր ամերիկյան բաժնետոմսերը և ներդրում կատարեց Ուզբեկստանում։
2025 թվականին Հայաստան է այցելել 216 հազարով պակաս ռուսաստանցի կամ ընդհանուր զբոսաշրջային հոսքի 41 տոկոսը՝ նախկին 52-53 տոկոսի փոխարեն2025 թվականին Հայաստան է այցելել 216 հազարով պակաս ռուսաստանցի կամ ընդհանուր զբոսաշրջային հոսքի 41 տոկոսը՝ նախկին 52-53 տոկոսի փոխարեն
Մինչև 2030 թվականը զբոսաշրջության զարգացման համար Հայաստանը կծախսի մոտ 169 մլն դոլարՄինչև 2030 թվականը զբոսաշրջության զարգացման համար Հայաստանը կծախսի մոտ 169 մլն դոլար
Ադրբեջանական բենզինի հերթական խմբաքանակը շուտով կհասնի Հայաստան. էկոնոմիկայի նախարարԱդրբեջանական բենզինի հերթական խմբաքանակը շուտով կհասնի Հայաստան. էկոնոմիկայի նախարար
Հայաստանում «Կանաչ ուղի» ընթացակարգով ապրանքների հայտարարագրերի բացթողնման տեսակարար կշիռն աճել է 16.6 տոկոսային կետովՀայաստանում «Կանաչ ուղի» ընթացակարգով ապրանքների հայտարարագրերի բացթողնման տեսակարար կշիռն աճել է 16.6 տոկոսային կետով
Գեւորգ Պապոյան․ Պետությունը 636 քաղաքացու կվերադարձնի 2025 թվին էլեկտրամոբիլի ներմուծման համար վճարված մաքսատուրքըԳեւորգ Պապոյան․ Պետությունը 636 քաղաքացու կվերադարձնի 2025 թվին էլեկտրամոբիլի ներմուծման համար վճարված մաքսատուրքը
Փաստաթուղթ այն մասին, թե ՀՀ-ն այսուհետեւ ուր է շարժվելու. կառավարությունը հաստատել է Փաստաթուղթ այն մասին, թե ՀՀ-ն այսուհետեւ ուր է շարժվելու. կառավարությունը հաստատել է "Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը"
2025 թվականին Հայաստանը մոտ 5 մլրդ դրամով ավելի հարկ է հավաքել, քան նախատեսել էր2025 թվականին Հայաստանը մոտ 5 մլրդ դրամով ավելի հարկ է հավաքել, քան նախատեսել էր
Կենսաթոշակառուների եւ նպաստառուների համար հետվճարի գումարը 20 տոկոսից կարող է հասնել 22 տոկոսի. աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարԿենսաթոշակառուների եւ նպաստառուների համար հետվճարի գումարը 20 տոկոսից կարող է հասնել 22 տոկոսի. աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Հունվարի 1-ից բոլոր աշխատանքային պայմանագրերը կկնքվեն բացառապես էլեկտրոնային եղանակովՀունվարի 1-ից բոլոր աշխատանքային պայմանագրերը կկնքվեն բացառապես էլեկտրոնային եղանակով
ԱրարատԲանկը 8 միլիոն դրամ է նվիրաբերել Սպանդարյանի ջրանցքի վերակառուցմանըԱրարատԲանկը 8 միլիոն դրամ է նվիրաբերել Սպանդարյանի ջրանցքի վերակառուցմանը
Իտալիա, ԱՄԷ և պրեմիում դասի C360 Mastercard. Կոնվերս Բանկի քեշբեք արշավըԻտալիա, ԱՄԷ և պրեմիում դասի C360 Mastercard. Կոնվերս Բանկի քեշբեք արշավը
Team Holding-ի պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է նախատեսված ժամկետից շուտ. տեղաբաշխողը՝ Freedom Broker ArmeniaTeam Holding-ի պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է նախատեսված ժամկետից շուտ. տեղաբաշխողը՝ Freedom Broker Armenia
"Լույս" հիմնադրամ. Հայաստանում տնտեսական ակտիվության աճը պայմանավորված է անկայուն գործոններով
Կրթության նոր հարթակներ՝ ԱրարատԲանկի և «Արեն Մեհրաբյան» հիմնադրամի համագործակցությամբԿրթության նոր հարթակներ՝ ԱրարատԲանկի և «Արեն Մեհրաբյան» հիմնադրամի համագործակցությամբ
Հայաստանի ԿԲ-ը 2026 թվականի համար կանխատեսում է ՀՆԱ-ի 6,3-4,1% աճ ՝ ակնկալելով նաև արտաքին առևտրի աճՀայաստանի ԿԲ-ը 2026 թվականի համար կանխատեսում է ՀՆԱ-ի 6,3-4,1% աճ ՝ ակնկալելով նաև արտաքին առևտրի աճ
Հայաստանի ՊԵԿ-ը կառույց է, որն աջակցում է բիզնեսին՝ իր գործունեությունը ճիշտ կազմակերպելու գործում․ ՓաշինյանՀայաստանի ՊԵԿ-ը կառույց է, որն աջակցում է բիզնեսին՝ իր գործունեությունը ճիշտ կազմակերպելու գործում․ Փաշինյան
Հայաստանն ունի ներմուծելու և Ադրբեջան արտահանելու ռազմավարական ծրագրեր. էկոնոմիկայի նախարարՀայաստանն ունի ներմուծելու և Ադրբեջան արտահանելու ռազմավարական ծրագրեր. էկոնոմիկայի նախարար
Բոլոր ArCa քարտապանների համար 2% հետվճարը չի տարածվի արտասահմանյան բիզնեսից անկանխիկ գնումների վրա. ֆինանսների փոխնախարարԲոլոր ArCa քարտապանների համար 2% հետվճարը չի տարածվի արտասահմանյան բիզնեսից անկանխիկ գնումների վրա. ֆինանսների փոխնախարար
Փորձագետ․ Հայաստանը տարիներ շարունակ նավթամթերք է ներկրում ԹուրքիայիցՓորձագետ․ Հայաստանը տարիներ շարունակ նավթամթերք է ներկրում Թուրքիայից
ՀՀ առողջապահության նախարարը ԵԱՏՄ գործընկերների հետ համատեղ նախագծերի իրականացման ու փորձի փոխանակման պատրաստակամություն է հայտնելՀՀ առողջապահության նախարարը ԵԱՏՄ գործընկերների հետ համատեղ նախագծերի իրականացման ու փորձի փոխանակման պատրաստակամություն է հայտնել
Երևանում քննարկվել ռեն հայ-ղազախական համագործակցության զարգացման հեռանկարները զբոսաշրջության ոլորտումԵրևանում քննարկվել ռեն հայ-ղազախական համագործակցության զարգացման հեռանկարները զբոսաշրջության ոլորտում
Ամերիաբանկը միացել է Սյունիքի Սպանդարյան ջրանցքի վերականգնման Ամերիաբանկը միացել է Սյունիքի Սպանդարյան ջրանցքի վերականգնման "Հայաստան" համահայկական հիմնադրամի նախաձեռնությանը
Հայաստանն ակնկալում է, որ Ռուսաստանը հնարավորինս արագ կվերականգնի Նախիջևանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղային գծերըՀայաստանն ակնկալում է, որ Ռուսաստանը հնարավորինս արագ կվերականգնի Նախիջևանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղային գծերը
Պետությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև գործարար շփումների զարգացմանը. ՓաշինյանՊետությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև գործարար շփումների զարգացմանը. Փաշինյան
Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2025թ. հունվար-նոյեմբերին կազմել է 103.6%Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2025թ. հունվար-նոյեմբերին կազմել է 103.6%
Հայաստանի կառավարությունը հաստատել է ԱՎՀ ArCa քարտերով անկանխիկ գործարքների դեպքում հետվճար տրամադրելու միջոցառումը և կարգըՀայաստանի կառավարությունը հաստատել է ԱՎՀ ArCa քարտերով անկանխիկ գործարքների դեպքում հետվճար տրամադրելու միջոցառումը և կարգը
ԱրարատԲանկն արժանացել է Visa-ի «Վստահելի գործընկերություն» 2025 մրցանակին ԱրարատԲանկն արժանացել է Visa-ի «Վստահելի գործընկերություն» 2025 մրցանակին 
Հայաստանում տնտեսական ակտիվության աճն սկսել է արագանալ՝ ամանորյա տոներին ընդառաջՀայաստանում տնտեսական ակտիվության աճն սկսել է արագանալ՝ ամանորյա տոներին ընդառաջ
Կունենանք Կապսի ջրամբար և նոր գյուղ. Նիկոլ ՓաշինյանԿունենանք Կապսի ջրամբար և նոր գյուղ. Նիկոլ Փաշինյան
ԲՏԱ նախարարությունը նախատեսում է զարգացնել ԱԲ ոլորտում համագործակցությունը Eleveight AI-ի հետԲՏԱ նախարարությունը նախատեսում է զարգացնել ԱԲ ոլորտում համագործակցությունը Eleveight AI-ի հետ
Հայաստանի կառավարությունը 6 ամսով երկարաձգել է մի շարք գյուղմթերքների արտահանման արգելքըՀայաստանի կառավարությունը 6 ամսով երկարաձգել է մի շարք գյուղմթերքների արտահանման արգելքը
Սիգի ձկնկիթի արտահանումը Հայաստանից կարգելվի եւս կես տարովՍիգի ձկնկիթի արտահանումը Հայաստանից կարգելվի եւս կես տարով
Հայաստանն ու Իսրայելը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայաստանն ու Իսրայելը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները
Հայաստանում 2026 թվականից 2% հետվճար կտրամադրեն ArCa լոկալ համակարգի քարտերինՀայաստանում 2026 թվականից 2% հետվճար կտրամադրեն ArCa լոկալ համակարգի քարտերին
IDBank-ի աշխատակիցների ամանորյա նվերները՝ «Հայորդի» հիմնադրամի շահառու երեխաների համարIDBank-ի աշխատակիցների ամանորյա նվերները՝ «Հայորդի» հիմնադրամի շահառու երեխաների համար
ՊԵԿ-ում քննարկել են ՀՀ և ԳԴՀ հարկային համակարգերըՊԵԿ-ում քննարկել են ՀՀ և ԳԴՀ հարկային համակարգերը
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
09.01.2026
RUB4.810.07
USD381.21-0.18
EUR443.92-1.51
GBP511.13-1.73
CAD274.84-0.11
JPY24.18-0.16
CNY54.60-0.02
CHF479.63-1.96