
Արմինֆո. ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը կոչ է արել Ներկայացուցիչների պալատի արտաքին օգնության հատկացումների հանձնաժողովի նախագահ Հալ Ռոջերսին և հանձնաժողովի անդամ Նիտա Լոուեին 2019 ֆինանսական տարում աջակցել Արցախին և Հայաստանին 70 մլն դոլարի օգնության փաթեթին:
Ինչպես հայտնում է Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն, համապատասխան նամակը շրջանառության մեջ է դրվել Ներկայացուցիչների պալատում՝ ստորագրություններ հավաքելու նպատակով:
Հանձնախումբը, մասնավորապես, առաջարկել է 6 միլիոն դոլար տրամադրել Արցախին՝ ականազերծման և հաշմանդամների ռեաբիլիտացիայի նպատակով, 4 միլիոն դոլար՝ խաղաղության աջակցման համար, 30 միլիոն դոլար Հայաստանին՝ որպես տնտեսական օգնություն և 20 միլիոն դոլար՝ որպես Միջին Արևելքից փախստականների ընդունման համար օգնություն: Հանձնախմբի անդամները կոչ են արել նաև կասեցնել Ադրբեջանին ռազմական օգնությունը:
RUB | 4.91 | 0.01 |
USD | 381.46 | -0.01 |
EUR | 448.71 | -0.43 |
GBP | 514.86 | 0.30 |
CAD | 278.58 | -0.23 |
JPY | 24.40 | 0.01 |
CNY | 54.45 | 0.01 |
CHF | 482.74 | -0.38 |

