Արմինֆո. Քուվեյթցի գործարար Չարլզ Հայդերը և «China State Construction Engineering» կորպորացիայի նախագահ Սյու Թաոն ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի հետ նախօրեին կայացած հանդիպման ընթացքում իր հետաքրքրությունն է արտահայտել Հայաստանի ճանապարհաշինության ծրագրերի նկատմամբ, որոնք իրականացվում են պետություն-մասնավոր հատված հիմքի վրա:
Մասնավորապես, ինչպես հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը, Վահան Մարտիրոսյանը ներկայացրել է ճանապարհաշինական ծրագրերը, որոնք կարևոր նշանակություն ունեն Հայաստանի համար: Միևնույն ժամանակ, նա առաջարկել է մասնակցել Հյուսիս – Հարավ տրանսպորտային միջանցքի ներդրումային ծրագրի հարավային հատվածի շինարարությանը, որն իրականացվում է պետություն-մասնավոր հատված համագործակցության հիման վրա: Չարլզ Հայդերը նշել է, որ ճանապարհաշինության ոլորտում իրականացվող ծրագրերն ունեն մեծ ներուժ, հետևաբար, նրանք հույս ունեն իրենց առաջին ծրագիրը Հայաստանում սկսել որքան հնարավոր է շուտ: Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում նախարարությունում կազմակերպել չինական ընկերության մասնագետների հետ հանդիպում, քննարկելու համար համագործակցության հնարավոր տարբերակները և ձևերը:
Նշվում է, որ չինական «China State Construction Engineering» կորպորացիան, որն ունի համաշխարհային համբավ, ավելի քան 100 երկրներում իրականացրել է շուրջ 5600 ծրագրեր: Կորպորացիան ներգրավված է ժամանակակից բարձրորակ շենքերի և կառույցների, օդանավակայանների, ավտոճանապարհների, թունելների և կամուրջների կառուցման ոլորտում:
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |