Արմինֆո. Beeline-ը նվազեցրել է «գեղեցիկ» հեռախոսահամարների գները և ընդլայնել է http://number.beeline.am կայքում հասանելի համարների ցանկը։
Նշենք, որ «գեղեցիկ» համարների առցանց պատվերների դեպքում գործում է հավելյալ 20% զեղչ, իսկ Beeline-ի հետվճարային սակագնային պլաններից որևէ մեկին միանալու դեպքում պրեմիում համարի արժեքը հնարավոր կլինի վճարել 6 ամսվա ընթացքում։ Գործում է անվճար առաքում Հայաստանի ողջ տարածքում։
«Beeline-ն ուրախ է տեղեկացնել, որ այժմ «գեղեցիկ» համարները հասանելի են ամենացածր գներով և նրանցից յուրաքանչյուրը կարող եք գնել նույնիսկ առանց տանից դուրս գալու։ Անցյալ տարի մենք գործարկել ենք կայք, որի միջոցով հնարավոր է ստուգել հեռախոսահամարի հասանելիությունը և առցանց գնել այն։ Մեր բաժանորդներից շատերն արդեն գնահատել են այդ հնարավորությունը, որը մենք շարունակաբար զարգացնում ենք, որպեսզի առաջարկենք էլ ավելի հարմար և շահավետ պայմաններ», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ http://number.beeline.am կայքում, հաղորդագություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ այցելելով մոտակա Beeline գրասենյակ:
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |