Արմինֆո. Օպերատիվ տվյալներով` 2018 թվականի մարտի 22-ի դրությամբ արտահանվել է 24 965 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է շուրջ 13 970 տոննայով:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, պտուղ-բանջարեղենը արտահանվել է հիմնականում Ռուսաստանի Դաշնություն՝ շուրջ 23370 տոննա, ինչպես նաև Վրաստան, Բելառուս, ԱՄԷ, Իրաք և Ռումինիա:
Հիշեցնենք, որ 2017 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 7,5%-ով, մինչդեռ մեկ տարի առաջ դանդաղել էր մինչև 0,2%` 2015 թվականի 3,2%-ից: Այուամենայնիվ, ագրոհատվածը, պահպանելով անկումը, ընդամենը դանդաղեցրել է տեմպերը մինչև 3%` 2016թ. 5,2%-ից: Արդեն 2018թ. հունվար-փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվությունն ավելացել է 8,6%-ով` նախորդ տարվա 6,2% աճի դիմաց:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալների համաձայն, տարեկան աճին նպաստել են բոլոր ոլորտները, բացի ագրոհատվածից, որի անկումը դանդաղել է մինչև 0,1%: Տարեկան կտրվածքով (2018թ. փետրվարին` 2017թ. փետրվարի համեմատ) առավել աճով աչքի են ընկել նաև շինարարության ոլորտը, առևտրի հատվածը և ծառայությունների ոլորտը, համապատասխանաբար` 25,1%, 17,6% և 15,4%, որոնց հետևում է արդյունաբերության հատվածը` 3,3% և ագրոհատվածը` 0,2%, իսկ էներգահամալիրը հայտնվել է անկման վիճակում` 0,5%:
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |