Արմինֆո. Իսրայելական Arkia ավիաընկերությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից ստացել է թույլտվություն՝ Թել Ավիվ- Երևան- Թել Ավիվ երթուղով կանոնավոր չվերթներ իրականացնելու համար:
Ինչպես նշված է ՔԱԳՎ մամուլի ծառայությունից ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրությունում, չվերթները կմեկնարկեն մայիսի 16-ին, որոնք կիրականացվեն շաբաթական 1 չվերթ հաճախականությամբ, յուրաքանչյուր չորեքշաբթի օրը:
Arkia-ն` Իսրայելի մեծությամբ երկրորդ ավիաընկերությունը, հիմնադրվել է 1949 թվականաին և սկսել է թռիչքներ իրականացնել 1950 թվականից: Ներկայում ավիաընկերությունն իրականցնում է կանոնավոր և չարտերային ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ: Իսրայելի հիմնական օդանավակայաններն են Ben Gurion International Airport (TLV) և Dov Hoz (SDV):
Arkia ավիաընկերության պարկը ներառում է Boeing 757-300 (օգտագործվում է դեպի Եվրոպա չարտերային չվերթների համար), Boeing 757-200 (օգտագործվում է դեպի Եվրոպա չարտերային չվերթների եւ Բեն Գուրիոն օդանավակայանից դեպի Էյլաթ թռիչքների համար), ATR 72 (օգտագործվում է երկրի ներսում և արտերկրում մոտ հեռավորության թռիչքների համար) և Bombardier Dash 7 (օգտագործվում է երկրի ներսում և արտերկրում մոտ հեռավորության թռիչքների համար):
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |