Արմինֆո.ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հանդիպում է ունեցել չինական New Idea ընկերության ներկայացուցիչների հետ։
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՏԶՆՆ մամուլի ծառայությունից, գործարարները նախարարին հայտնել են, որ մտադիր են Հայաստանում ներդրումներ կատարել ջրերի արտադրության ոլորտում։ Ներդրողներն ընդգծել են, որ հայկական հանքային ջրերը շատ բարձորակ են, ինչն էլ վստահություն է ներշնչում, որ իրենց արտադրությունը կհաջողի։ Ներդողների ներկայացմամբ՝ ծրագիրը կունենա նաև սոցիալական ուղղվածություն արտադրամասի մերձակա համայնքների համար։
Նախարար Սուրեն Կարայանը նշել է, որ նախարարության ողջ թիմը պատրաստ է օժանդակել ներդրողներին Հայաստանում իրենց գործունության ողջ ընթացքում և ներդրումային ծրագրի շրջանակներում քննարկել արտոնությունների տրամադրման հնարավորությունները։
ԱրմԻնֆո-ին չի հաջողվել New Idea ընկերության վերաբերյալ տվյալներ գտնել բաց աղբյուրներում:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2017 թվականին Հայաստանի և Չինաստանի միջև առևտրի շրջանառությունն ավելացել է 33,3%-ով` մինչև 604.5 մլն դոլար: Արտահանումը կազմել է 123.7 մլն դոլար` 28,4% տարեկան աճով, ներմուծման 34,6%` մինչև 480.7 մլն դոլար աճի պայմաններում:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |