Արմինֆո. Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը մարտի 26-ին ընդունել է 2009-2012թթ.-ին Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդտին:
Ինչպես տեղեկացրել է մամուլի ծառայությունը, ԱՀ պետական նախարարը ողջունել է գերմանացի դիվանագետին հերթական այցի կապակցությամբ՝ նշելով, որ բարձր է գնահատում Արցախի հետ նրա ունեցած անշահախնդիր բարեկամությունը: Հանս-Յոխեն Շմիդտի խնդրանքով՝ Ա. Հարությունյանը ներկայացրել է Արցախի սոցիալ-տնտեսական բնագավառում վերջին զարգացումները, ինչպես նաև անդրադարձել է ներդրումային մի շարք ծրագրերի:
Դեսպան Շմիդտը շնորհակալություն է հայտնել Ա. Հարությունյանին ջերմ ընդունելության համար և մանրամասներ ներկայացրել իր այցի ու առաջիկա ծրագրերի մասին:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել տնտեսության մի շարք ոլորտներում Արցախի և Գերմանիայի միջև համագործակցության հեռանկարների շուրջ:
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |