Արմինֆո. ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն ստացել է ISO 9001:2015 Որակի կառավարման համակարգի համապատասխանության սերտիֆիկատ: ISO 9001:2015 սերտիֆիկատը հավաստում է, որ ընկերությունը հաճախորդամետ է և հետևողականորեն մատուցում է ծառայություններ, որոնք համապատասխանում են օրենսդրական և կարգավորող պահանջներին և անընդհատ կատարելագործում է հաճախորդների սպասարկման որակը՝ բարձրացնելով հաճախորդների գոհունակությունը, ինչպես նաև անընդհատ կատարելագործելով ընկերության գործառնությունները։
Սերտիֆիկացումն իրականացվել է սերտիֆիկացման ոլորտում համաշխարհային ճանաչում ունեցող PECB ընկերության կողմից։ ISO 9001:2015 վկայականը ստանալով` ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն հերթական անգամ ապացուցեց, որ Ընկերությունը հավատարիմ է հաճախորդի շահերին և վճռական է նշված սկզբունքներին համապատասխանելու և բարձրորակ ծառայություններ մատուցելու իր քաղաքականությանը, որը որդեգրել է գործունեության առաջին իսկ օրվանից։
RUB | 4.17 | -0.05 |
USD | 387.81 | -0.27 |
EUR | 415.62 | -0.67 |
GBP | 485.89 | 0.32 |
CAD | 284.05 | -0.11 |
JPY | 24.88 | 0.13 |
CNY | 53.56 | 0.01 |
CHF | 425.46 | 0.12 |