Արմինֆո. Կոնվերս Բանկը՝ <<Հանդիպեք չեմպիոններին>> ակցիայի շրջանակներում, իր Mastercard և Maestro քարտապաններին է առաջարկում կատարել անկանխիկ գնումներ և UEFA Չեմպիոնների Լիգայի՝ Կիևում կայանալիք եզրափակիչ խաղին գտնվելու հնարավորություն ստանալ:
Ակցիան գործարկվում է անկանխիկ գործարքների խրախուսման նպատակով և դրա ընձեռած հնարավորություններից կարող են օգտվել այն Mastercard և Maestro քարտապանները, որոնք ակցիայի շրջնակներում՝ 2018թ.-ի մարտի 26-ից մայիսի 10-ը ներառյալ կկատարեն առնվազն 25 անկանխիկ գործարք նվազագույնը 400,000 ՀՀ դրամի կամ համարժեք արտարժույթի:
<<Ակցիայի շրջանակներում կխաղարկվի UEFA Չեմպիոնների Լիգայի եզրափակչի 1 տոմս երկու հոգու համար և ուղևորություն դեպի Կիև: Ակցիայի շրջանակներում առավելագույն գումարի և քանակի գործարքներ կատարած ևս 9 քարտապան կստանան դրամական պարգև>>, - ասացին բանկում:
<<Հանդիպեք չեմպիոններին>> ակցիայի վերջնաժամկետը մայիսի 10-ն է:
Մանրամասները ՝ http://benefits.conversebank.am/hy/current-promotions/item/2018/03/14/uefa/ հղմամբ:
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |