Արմինֆո. Այսօր «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ռուսական Red Wings ավիաընկերության ներկայացուցիչները հանդես են եկել մամուլի ասուլիսով՝ նվիրված ավիաընկերության՝ հայկական շուկա մուտք գործելուն:
Ինչպես տեղեկացրել է ՔԱԳՎ մամուլի ծառայությունը, ավիաընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Կլյուչարևը նշել է, որ չվերթների մեկնարկից հետո շուրջ երկու շաբաթվա ընթացքում ապահովվել է օդանավերի 90 տոկոս բեռնվածություն, ինչը գոհացնում է ավիաընկերությանը և թույլ է տալիս ամառային նավիգացիոն շրջանի համար կատարել դրական կանխատեսումներ:
Հիշեցնենք, որ ավիաընկերությունը Մոսկվա-Երևան-Մոսկվա երթուղին շահագործում է 2018 թվականի մարտի 18-ից շաբաթական 4 չվերթ հաճախականությամբ Airbus A320/321 և Ту-204 տիպի օդանավերով, իսկ չվերթների ամենօրյա ռեժիմին նախատեսում է անցնել ապրիլին:
Նշենք, որ Red Wings ավիաընկերությունն ստեղծվել է 1999 թվականին: Մինչև 2013 թվականն ընկերության սեփականատերն էր Ազգային պահուստային կորպորացիան - Ռուսաստանի ֆինանսական և արդյունաբերական հոլդինգային ընկերությունը, բայց 2013 թ. ապրիլին վաճառեց այն «Գուտա» ընկերությունների խմբին, իսկ գործարքի արժեքը բավականին խորհրդանշական էր և կազմեց 1 ռուբլի:
RUB | 4.16 | -0.01 |
USD | 388.00 | 0.19 |
EUR | 416.21 | 0.59 |
GBP | 486.55 | 0.66 |
CAD | 283.50 | -0.55 |
JPY | 24.73 | -0.15 |
CNY | 53.58 | 0.02 |
CHF | 425.72 | 0.26 |