Արմինֆո. ԱՄՆ Հայաստանի համար վերագործարկում է Արտոնությունների ընդհանրացված համակարգի ռեժիմը`GSP-ն արտաքին առևտրում: Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ստորագրել է մի շարք երկրների հետ այդ ռեժիմը ապրիլի 22-ից երկարաձգելու մասին հրամանագիր:
Հաղորդվում է, որ տնտեսվարող սուբյեկտները, որոնք հունվարի 1-ից մինչև ապրիլի22-ը դեպի ԱՄՆ արտահանել են ապրանքներ, նրանց կվերադարձվեն ներմուծման համար վճարված մաքսատուրքերը, որոնք վճարման GSP շրջանակներում ենթակա չեն ԱՄՆ-ից համապատասխան ներմուծող ընկերություններին: Դիմումները ընդունվում են մինչև հոկտեմբերի 19-ը:
Հիշեցնենք, որ GSP (Generalized System of Preferences) արտոնյալ համակարգի գործողությունը բոլոր երկրների համար ավտոմատ կերպով կասեցվել էր այս տարվա հունվարի 1-ից: Ինչպես ավելի վաղ ԱրմԻնֆո-ի հետ հարցազրույցում տեղեկացրել էր ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը, Հայաստանի Հանրապետության դեպի Միացյալ Նահանգներ արտահանումները հիմնականում օգտվում են GSP արտոնություններից - մոտ 97-98%: Արդյունքում, 2017 թվականին դեպի ԱՄՆ հայկական արտահանումն արձանագրեց 70% աճ, կազմելով 68 մլն դոլար, իսկ ընդհանուր արտաքին առևտրաշրջանառությունը գերազանցեց 200 մլն.դոլարը: Այսպիսով, այն ապրանքները, որոնք կարող են օգտվել այս ռեժիմից, փաստորեն օգտվել են 100% -ով:
RUB | 4.16 | -0.01 |
USD | 388.00 | 0.19 |
EUR | 416.21 | 0.59 |
GBP | 486.55 | 0.66 |
CAD | 283.50 | -0.55 |
JPY | 24.73 | -0.15 |
CNY | 53.58 | 0.02 |
CHF | 425.72 | 0.26 |