Արմինֆո. Հայաստանը 2017 թվականին արտահանել է 285 հազար կարատ ադամանդ, որի ընդհանուր գումարը կզմել է 96.1 մլն դոլար: Քաշային առումով տարեկան աճը կազմել է 68,2%, իսկ մաքսային արժեքը նվազել է 8.2%: Ինչպես հայտնում է մաքսային ծառայությունը, Հայաստանից ադամանդներն արտահանվել են հիմնականում ԱՄԷ (47,9%), Ռուսաստան (24,5%), Բելգիա (14,3%), ինչպես նաև Միացյալ Նահանգներ, Կանադա և Շվեյցարիա:
Ըստ մաքսային տվյալների, դրական միտում է արձանագրվել նաև երեսակման արդյունաբերության ներմուծման գծով, քանակապես ծավալն ավելանալով 23,7%: Այսպես, հաշվետու տարում հանրապետություն է ներմուծվել 516.9 հազար կարատ ադամանդ` 150.8 միլիոն դոլար գումարի (տարեկան 16% աճով): Ալմաստները հիմնականում Հայաստան են ներմուծվել Արաբական Միացյալ Էմիրություններից (60%), Բելգիայից (9%), Հնդկաստանից (6.7%), Կանադայից (6.3%), Ռուսաստանից (6%), Շվեյցարիայից (5,6%), Հարավային Աֆրիկայից (1.6%) և Թաիլանդից (1.5%):
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |