Արմինֆո. Beeline-ը գործարկել է կորպորատիվ հաճախորդների համար նոր կայքէջ՝ հարմարավետ ինտերֆեյսով և կառավարման լայն հնարավորություններով։
Հատուկ բիզնեսի համար մշակված www.b2b.beeline.am բաժնում տեղադրված են տեղեկություններ գործող և պոտենցիալ կորպորատիվ հաճախորդների համար, այդ թվում ներկայացված են տրամադրվող բոլոր սակագնային փաթեթները և ծառայությունները։ Բաժնում բարելավել է Անձնական գրասենյակի կառուցվածքն ու ներդրվել են հաշվի կառավարման նոր հարմարավետ գործիքներ։ Առկա է նաև առցանց սպասարկման հնարավորություն։
«Մենք մշտապես բարելավում ենք մեր հաճախորդների սպասարկման ուղիներն ու գործիքները և ուրախ ենք կորպորատիվ հաճախորդներին առաջարկել այսպիսի հարմարավետ և ժամանակակից ծառայություն։ Այսուհետ նրանք կարող են ժամանակ խնայել և կարգավորել կապին վերաբերող ծառայություններ նաև առցանց՝ առանց մեր գրասենյակ այցելելու։ Այս տարբերակով ցանկացած բիզնես կարող է օգտվել իր համար առավել հարմար առաջարկներից և սակագնային փաթեթներից, քանի որ աշխատանքը Beeline-ի հետ ոչ միայն հարմար է, այլև շահավետե, - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |