Արմինֆո. Czech Airlines ավիաընկերությունը հունիսի 8-ից վերսկսում է դեպի Երևան կանոնավոր չվերթները: Երևան-Պրահա չվերթները կիրականացվեն շաբաթը երկու անգամ Airbus A319 ինքնաթիռներով:
Ինչպես տեղեկացրել է հաղորդում է ATO-ն, ընկերությունը հայտարարել է, որ Պրահայի և Երևանի միջև օդային հաղորդակցությունը ընդհատվել էր Ռուսաստանի ճգնաժամի, ռուբլու և հարևան երկրների արժույթների անկման և դրան հաջորդող դեպի Չեխիա թռիչքների պահանջարկի նվազեցման պատճառով:
«Անցյալ տարի Արևելյան Եվրոպայի և Անդրկովկասյան հանրապետությունների շուկաները կայունացան և շատ ասպեկտներով վերադարձան մինչև 2014 թվականի ճգնաժամի մակարդակի: Սա հաստատվում է ոչ միայն Ռուսաստանից, այլև Հայաստանից դեպի Չեխիա օդային փոխադրումների աճող պահանջարկով: Ահա թե ինչու մենք որոշեցինք վերադառնալ հայկական շուկա և վերականգնել կանոնավոր Երևան-Պրահա չվերթները», - մեկնաբանել է Czech Airlines ընկերության առևտրային տնօրեն Յան Տոտը:
Նրա խոսքով այս երթուղին հիմնականում նախատեսված է Հայաստանից Պրահա մեկնող ուղևորների համար: «Թռիչքները միանում են դեպի Գերմանիա, Բելգիա, Ֆրանսիա կամ Սկանդինավյան երկրներ և հակառակ ուղղությամբ մեր կանոնավոր թռիչքներին»:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |