Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ կան տնտեսության աճի միտումներ և դրական տնտեսական ակնկալիքներ: Այդ մասին նա հայտարարել է լրագրողների հետ զրույցում:
Խոսելով տնտեսության վիճակի մասին` վարչապետը նշել է, որ այդ մասին են վկայում պետական մարմինների վերլուծությունները, և այդ ակնկալիքները պետք է դառնան իրականություն: «Հայաստանի տնտեսության զարգացման կարևորագույն խնդիրը օրինականության ապահովումն է, անկախ դատական համակարգը և մրցակցային դաշտը: Քաղաքական առումով դա կա: Մնում է ամրապնդել դրա գոյությունն ու ժողովրդի վստահությունը, մնացածը կկարգավորվի՚, - նշել է վարչապետը, ընդգծելով, որ տնտեսությունը կզարգանա, եթե կառավարությունը լուծի իր առջև ծառացած խնդիրները: «Այդ խնդիրները լուծելիս մենք չենք պատրաստվում կատարել չկշռադատված քայլեր: Ինչպես և քաղբանտարկյալների հարցի լուծման պարագայում` չենք գնա չմտածված քայլերի՚, - հավաստիացրել է վարչապետը:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |