Արմինֆո. 2015-2017 թվականներին ՀՀ Կենտրոնական բանկը 14 անգամ վերանայեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը (կրճատելով այն 10.5% -ից մինչև 6%. խմբ.), ինչը հանգեցրեց վարկավորման տոկոսադրույքերի 4% (մինչև 11%. խմբ.) իջեցմանը: Այս մասին մայիսի 29-ի խորհրդարանական լսումների ընթացքում հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:
«ԿԲ-ն 2015-ի կեսերից չի բարձրացրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, այլ մի շարք պատճառներով իջեցրել է, և մի քանի անգամ թողել նույն մակարդակում: Եվ դա տվեց տեսանելի արդյունքներ, մասնավորապես, վերջին մեկ տարում վարկային պորտֆելն աճեց 20%», - ասել է նա: Խոսելով ընթացիկ տարվա առաջին արդյունքների մասին, Ջավադյանը նշել է, որ առաջին եռամսյակում վարկավորման ծավալն աճել է 3.5%:
Ներկայումս վարկային պորտֆելը կազմում է 2,664 տրլն դրամ, որտեղ սպառողական վարկերը կազմել են 549 մլրդ դրամ կամ 21%, արդյունաբերական հատվածի ֆինանսավորումը կազմել է 500 մլրդ դրամ (20%), տրանսպորտ, կապ և ՏՏ - 420 մլրդ դրամ (15%), հասարակական սնունդ և սպասարկում - 228 մլրդ դրամ (մոտ 10%), շինարարության ոլորտ - 150 մլրդ դրամ (6-7%), ագրոբիզնես - 130 մլրդ. դրամ (5%): «Հիփոթեքային պորտֆելը կազմել է 211 մլրդ դրամ: Սա շատ տպավորիչ ցուցանիշ է, եթե հաշվի առնենք, որ մենք ընդամենը մի քանի տարի առաջ սկսեցինք հիփոթեքային վարկավորումը», - նշել է Ա. Ջավադյանը: Տնտեսության մյուս հատվածների մասնաբաժինը կազմել է մոտ 219 մլրդ. դրամ:
Միևնույն ժամանակ Ջավադյանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ վերջին տարիներին նկատվում է վարկերի մարման ժամկետի երկարաձգման միտում, մասնավորապես, հիփոթեքային գործարքների գծով: «Հիփոթեքային վարկավորման գծով մենք ունենք վերաֆինանսավորված վարկեր, ընդ որում`մինչև 20 տարի մարման ժամկետով», - եզրափակել է նա:
RUB | 4.26 | 0.00 |
USD | 387.73 | -0.19 |
EUR | 417.55 | -0.28 |
GBP | 486.33 | -1.48 |
CAD | 283.43 | -0.24 |
JPY | 25.10 | -0.12 |
CNY | 53.72 | -0.10 |
CHF | 427.39 | -0.92 |