Արմինֆո. Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը մասնակցել է Առաջնորդության դպրոցի ավարտական միջոցառմանը և շնորհավորեց 2017-2018 ուսումնական տարվա շրջանավարտներին:
Շնորհավորական խոսքում ընկերության ղեկավարն անդրադարձել է կարիերայի և անձնական զարգացման թեմաներին, և որպես օրինակ ներկայացրել «Տրանսֆորմացիա ԱրմենՏելից մինչև VEONե պրեզենտացիան:
«Զարգացումն այսօր նշանակում է ամեն օր և ամեն ժամ սահմանել նոր նշաձող, որը «գրավելնե առաջին հայացքից անհնար է թվում։ Եթե դա այդպես է, ապա ձեր նպատակներն իսկապես հավակնոտ են, և նույնիսկ ամեն ձախողումը ձեզ ավելի է մոտեցնելու հաջողությանը: Իսկ ես ձեզ համար ունեմ զարգացման, ինչպես նաև հաջողությունների և բացթողումների հիանալի պատմություն՝ ձեզ բոլորիդ լավ ծանոթ ընկերության օրինակով», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Առաջնորդության Դպրոցը կարևորում է հնարավորությունների ստեղծումը
երիտասարդների համար՝ հաղորդակցվելու տարբեր տեսանկյուններ ունեցող
տեսաբանների և կայացած գործիչների հետ։ Վստահ ենք, որ Հայաստանի
կարևորագույն ընկերություններից մեկի առաջնորդը հանդիսացող պարոն
Պյատախինի մտքերն ու խորհուրդները կարևոր ներդրում կհանդիսանան
երիտասարդների աշխարհայացքների և ապագա նախաձեռնությունների զարգացման գործում», – նշել է Առաջնորդության Դպրոց հիմնադրամի խորհրդի նախագահ Սամվել Մովսիսյանը:
Նշենք, որ Անդրեյ Պյատախինի ելույթը տեղի է ունեցել Beeline և «Առաջնորդության դպրոց» հիմնադրամի համագործակցության շրջանակներում:
RUB | 4.21 | -0.05 |
USD | 388.01 | 0.28 |
EUR | 417.11 | -0.44 |
GBP | 484.90 | -1.43 |
CAD | 282.27 | -1.16 |
JPY | 24.97 | -0.13 |
CNY | 53.69 | -0.03 |
CHF | 426.99 | -0.40 |