Արմինֆո. Փաստաթղթերի շրջանառությունը գյուղատնտեսության առևտրի ոլորտում հնարավորություն կտա ոչ միայն բացահայտել թաքնված շրջանառությունը, այլև գնահատել գների հնարավոր աճի արդարացվածությունը: Այս մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտնել է ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը, մեկնաբանելով առևտրի ցանցերում հիմնական պարենային ապրանքների գների բարձրացման և օրենդրական դաշտ վերադառնալու մասին հրապարակումները:
Արամյանի խոսքերով, աշխարհում որևէ երկիր չի կարող պարծենալ, որ չի հանդիպել փաստաթղթաշրջանառության և թաքնված շրջանառության հայտնաբերման խնդրին: Հայաստանի պարագայում թաքնված շրջանառությունը հիմնականում գյուղատնտեսության ոլորտում է, քանի որ դա ազատված է շահութահարկից և ավելացված արժեքի հարկից: Խնդիրը լուծել փորձել է նաև նախորդ կառավարությունը, փորձելով ներդնել որոշակի փաստաթղթագրման մեխանիզմներ: Այլ հարց է, որ քննարկվում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ընտրված գործիքների արդյունավետությունը: Ֆինանսների նախարարության մոտեցումը, ինչպես նշել է Արամյանը, միշտ էլ եղել է այնպիսին, որ ստվերային շրջանառությունը բերվի «սպիտակ դաշտ»: «Իշխանությունները փորձել են շրջանառությունը բերել չափելի դաշտ, որպեսզի վերջնականապես փակեն կառավարության և բիզնեսի միջև հավերժական բանավեճը, այն, որ վերջինս ապրանքները համապատասխան փաստաթղթի բացակայության պատճառով բաց է թողնում առանց դրամական անդորրագրի», - ասել է նախկին նախարարը:
Պայմանավորված է որոշ իրադարձություններով (թավշյա հեղափոխություն և հարկատուներին «սպիտակ դաշտ» բերելու մտադրություններ - խմբ.), Արամյանը հայտարարել է գյուղատնտեսության ոլորտի հարկման թեման առավել քան ակտուալ է: Գյուղատնտեսական հատվածը դեռևս ազատված է հարկերից, և ֆերմերի արտադրած ցանկացած ապրանք շուկա է մուտք գործում առանց փաստաթղթերի: Եվ այսօր, ինչպես և նախկինում, շրջանառության հաշվարկման հստակ մեխանիզմների բացակայության պայմաններում, դա շատ դժվար է վիճարկել տնտեսվարող սուբյեկտների հետ, թե շահույթի հատկապես ինչ ծավալ է նա պահում հարկայինների տեսադաշտից:
Ֆինանսների նախարարության նախկին ղեկավարը ձեռնպահ է մնացել գնահատականներ տալուց, թե որքանով կբարձրանան գյուղատնտեսական ապրանքների գները: Այնուամենայնիվ, ինչպես նշել են փորձագետը, ակնհայտ է, գյուղատնտեսական արտադրության լիակատար փաստաթղթային ձևակերպման և 20% ԱԱՀ-ով հարկման դեպքում տնտեսվարողները կգնան գների որոշակի բարձրացման, իրենց մարժան ապահովելու համար: Սակայն, որպեսզի արդարացվի գների հնարավոր աճը, առաջին հերթին անհրաժեշտ է տեսանելի, չափելի դարձնել ֆերմերական տնտեսությունների շրջանառությունը: «Համաշխարհային փորձը վկայում է, որ բոլոր երկրներն էլ գյուղատնտեսական ոլորտն աստիճանաբար բերում են ԱԱՀ հարկման և շահութահարկի դաշտ, քանի որ գոյություն ունի նորմ`որտեղ գեներացվում է եկամուտ, այնտեղ պետք է լինի հարկում», - հայտարարել է նա: Բացի այդ, ոլորտի եկամտաբերության չափելիությունը թույլ կտա նաև սահմանել հարկի օպտիմալ դրույքաչափը: «Միայն այս ճանապարհով է հնարավոր սահմանել հարկային այն դրույքաչափը, որը խնդրահարույց չի լինի գյուղացիների ու սպառողների համար», - ասել է Արամյանը:-