Արմինֆո. ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը հունիսի 4-ին ընդունել է Հայաստանի հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին:
Ինչպես տեղեկացրել է Նախարարության մամուլի ծառայությունը, զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Իրանի համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համատեղ, այդ թվում՝ ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքն ու ներդրումային նոր նախագծերի հնարավորությունները: Այս համատեքստում կարևորվել է Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ գծի կառուցման ծրագիրը և վերջինիս՝ սահմանված ժամկետներում իրականացնելու անհրաժեշտությունը:
Անդրադարձ է եղել հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի գործունեության հետագա ակտիվացմանը, մասնավորապես, ս. թ. փետրվարին Երևանում ստորագրված հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 15-րդ համատեղ նիստի՝ փոխըմբռնման հուշագրով նախատեսված ծրագրերի ընթացքին և անելիքներին:
Հանդիպման ավարտին դեսպան Սաջադին շնորհակալություն է հայտնել նախարար Գրիգորյանին ջերմ ընդունելության համար և նշել, որ դեսպանությունը պատրաստակամ է էներգետիկ ենթակառուցվածքների ոլորտում ամրապնդել համագործակցությունը և խորացնել գործընկերային հարաբերությունները:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |