Արմինֆո. Հայաստանի տնտեսական աճը 2018 թ.-ին կկազմի 4,5% կամ կանխատեսված ցուցանիշից ավելի: «Ներկայումս, ՀՀ ֆինանսների նախարարությունն ակնկալում է, որ ՀՆԱ-ի աճը կգերազանցի ակնկալվող 4.5% մակարդակը», - ասել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ԱրմԻնֆո գործակալության թղթակցին:
Ըստ Ջանջուղազյանի, երկրի ֆինանսական իշխանություննւներն ավանդական բյուջեում ամրագրում են ավելի պահպանողական սցենար: Սակայն, չնայած հոռետեսական կանխատեսումներին, կապված «թավշյա հեղափոխության» հնարավոր բացասական ազդեցության հետ, արդեն այսօր կարելի է հայտարարել նախատեսված սանդղակի գերազանցմասն մասին: «2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ակնկալվում է 4 տոկոսային կետով աճ`5,7% -ից մինչև 9,7%: Այսպիսով, տնտեսական ակտիվության առաջին 4 ամիսների արդյունքները լավատեսության առիթ են տալիս», - ընդգծել է նա:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, տնտեսական ակտիվությունը 2018 թվականի հունվար-ապրիլին ավելացել է 9,7%, ընդ որում, արտահանումն աճել է 25.5% իսկ ներմուծումը`34.3%: Իսկ ապրիլին տարեկան կտրվածքով աճել է 7.3%, իսկ մարտի համեմատ`3,1%:
Հիշեցնենք, որ 2016 թվականը Հայաստանը եզրափակել էր 0.5% տնտեսական աճով, ՀՆԱ աճը կազմել էր ընդամենը 0.2%: 2017-ին աճը կազմել էր 7.5%, իսկ 2018-ին ակնկալվում է 4,5%: Ինչպես նշվում է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնտեսության մասին մայիսի զեկույցում, Համաշխարհային բանկը բարելավել է Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը`մինչև 4.1%, նախկինում կանխատեսված 3,8% համեմատ, իսկ 2019-ին ՀՆԱ-ի աճը կանխատեսվում է 4%:
RUB | 4.26 | 0.00 |
USD | 387.73 | -0.19 |
EUR | 417.55 | -0.28 |
GBP | 486.33 | -1.48 |
CAD | 283.43 | -0.24 |
JPY | 25.10 | -0.12 |
CNY | 53.72 | -0.10 |
CHF | 427.39 | -0.92 |