Արմինֆո. Հունիսի 18-ին ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Գերմանական զարգացման բանկի (KfW) տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Զիմելկայի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության օրակարգում գտնվող մի շարք հարցեր, ինչպես նաև իրականացվող ծրագրերի զարգացման հեռանկարները: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել երկրի վարկունակությանն ու պարտքի կառավարմանը, նախատեսվող դրամաշնորհային և քաղաքականության վրա հիմնած վարկային պայմանագրերի կնքմանն ու հետագա միջկառավարական բանակցություններին առնչվող հարցեր:
Ատոմ Ջանջուղազյանը բարձր է գնահատել բանկի հետ համագործակցությունը և կարևորել վերջինիս աջակցությամբ էներգետիկայի, ջրամատակարարման, գյուղատնտեսության, բնապահպանության և այլ ոլորտներում իրականացվող ծրագրերն ու դրանց շարունակականության ապահովումը: Օլաֆ Զիմելկան իր հերթին պատրաստակամություն է հայտնել ակտիվացնել առկա երկխոսությունը և ընդլայնել համագործակցությունը նոր ուղղություններով:
Հիշեցնենք, որ KfW- ն Հայաստանի խոշոր դոնորներից մեկն է: KfW ներդրումները վերջին 20 տարիներին գերազանցել են 510 մլն եվրոն, իրականացնելով ավելի քան 15 ծրագրեր, այդ թվում`ՓՄՁ ոլորտում, գյուղատնտեսության ոլորտում, էներգետիկ համալիրում, էկոլոգիայի, ֆինանսական և բանկային հատվածներում: Հայաստանի պարտքը բանկին 2018 թվականի հունվարի 1-ին կազմել է 295,9 մլն դոլար (Հայաստանի ընդհանուր արտաքին պարտքի 5,4% -ը), տարվա ընթացքում աճելով`47,7%:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |