Արմինֆո.Ողջունելով հարկային օրենսգրքի վերջին փոփոխությունները, կարևորելով անհատական մոտեցումը և փորձելով ստեղծել ամբողջովին նոր գործընկերային միջավայր՝ «ԱյԴի Բանկը» որոշում է կայացրել` Բանկի հետ հաշտություն կնքելու դեպքում, զիջել իր ֆիզիկական անձ հաճախորդների 2018թ մայիսի 31-ի դրությամբ անհուսալի վարկերի գծով հաշվեգրված տույժերն` ամբողջ ծավալով։
Բանկի կողմից հաճախորդին կառաջարկվի վճարման նոր ժամանակացույց։
Սույն գործընթացը կիրականացվի մինչև ս․թ․դեկտեմբերի 31-ը` բոլոր վարկատեսակների գծով։
«Բանկը արդեն երկար ժամանակ է ինչ որդեգրել է վճարունակության հետ խնդիրներ ունեցող պարտապանների պարտավորությունների՝ հնարավորության և ողջամտության չափով, զիջման քաղաքականություն, իսկ հաշվի առնելով Բանկի զարգացման նոր ուղին՝ մենք բաց ենք և պատրաստակամ ցանկացած իրավիճակում աջակցել մեր հաճախորդներին»,- նշել են Բանկում։
Հաճախորդները կարող են մոտենալ Բանկի ցանկացած մասնաճյուղ կամ զանգահարել տեղեկատվական կենտրոն՝ 010 59 33 33 հեռախոսահամարով և ստանալ մանրամասն խորհրդատվություն այս գործընթացի մասին։
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |