Արմինֆո. ԱԳԲԱ Լիզինգն իրավաբանական անձանց առաջարկում է լիզինգի միջոցով ձեռք բերել կոմերցիոն նշանակության անշարժ գույք սկսած 8% տարեկան տոկոսադրույքով։
Ինչպես տեղեկացրել է ընկերության մամուլի ծառայությունը, կանխավճարն սկսվում է 20%-ից, ֆինանսավորում կատարվում է ՀՀ դրամով և արտարժույթով, լիզինգի մարման ժամկետը կազմում է 12-ից մինչև 120 ամիս, ինչպես նաև կա ԱԱՀ-ն հաշվանցելու հնարավորություն:
Կոմերցիոն տարածքը լիզինգով ձեռք բերելու պարագայում հավելյալ գրավի անհրաժեշտություն չի առաջանում, քանի որ գրավ է հանդիսանում հենց լիզինգի միջոցով ձեռք բերվող գույքը։
Մանրամասն տեղեկություններին համար կարելի է այցելել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի ցանկացած մասնաճյուղ կամ զանգահարել ԱԳԲԱ Լիզինգ 010 318888 (8089):
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` ԱԳԲԱ Լիզինգ ընկերության լիզինգային գործարքների ծավալը 2018 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել է 12.96 մլրդ դրամ, տարեկան 1.4% եկամտաբերությամբ: Բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից իրականացված լիզինգային գործառնությունների ընդհանուր ծավալում Ընկերության մասնաբաժինը կազմել է 76.5%:
ԱԳԲԱ Լիզինգը Հայաստանում գրանցված առաջին լիզինգային ընկերությունն է և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ֆինանսական խմբի անդամ է, որն ստեղծվել է 2003 թվականին: Ընկերության բաժնետոմսերի 100% սեփականատերն է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը:
RUB | 4.16 | -0.01 |
USD | 388.00 | 0.19 |
EUR | 416.21 | 0.59 |
GBP | 486.55 | 0.66 |
CAD | 283.50 | -0.55 |
JPY | 24.73 | -0.15 |
CNY | 53.58 | 0.02 |
CHF | 425.72 | 0.26 |