Արմինֆո. ՀՀ փոխվարչաապետ Տիգրան Ավինյանի որոշումմամբ հուլիսի 12-ին ստեղծվել է աշխատանքային խումբ, նպատակ ունենալով պետական աջակցություն ապահովել նախապատրաստական աշխատանքներին «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ («ՎալեքսԳրուպի» անդամ) նոր պղնձաձուլարանի կառուցման շրջանակներում:
Հաղորդվում է, որ արդեն հաստատվել է աշխատանքային խմբի կազմը, որը ղեկավարում է Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը: Խմբում ընդգրկված են չորս նախարարությունների ներկայացուցիչներ` տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, ՀՀ բնապահպանության փոխնախարար Գնել Սանոսյանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը և էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Վարդան Գևորգյանը: Նշված տեղեկատվության արժանահավատությունը ստուգելու ԱրմԻնֆոի փորձերն անցան ապարդյուն:
«Վալլեքս Գրուպ» ՓԲԸ (Vallex Group) հիմնադրվել է 1998 թվականին և միավորում է 20 դուստր և փոխկապակցված ընկերություններ: Դրանց թվում են «Թեղուտ» ՓԲԸ-ն, որն ստեղծվել է 2006 թվականին, բաժնետոմսերի լրիվ փաթեթը պատկանում է կիպրոսյան «Թեղուտ Ինվեսթմենթս Լիմիթիդ» ՓԲԸ-ին, որի քվեարկող բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է «Արմենիան քոփր Փրոգրամ» ՓԲԸ-ին, որի սեփականատերը Վալերի Մեջլումյանն է, ինչպես նաև` «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ն, որը շահագործում է Արցախի Մարտակերտի շրջանում գտնվող Դրմբոնի պղինձ-ոսկու հանքավայրը, «Armenian Copper Programme» ՓԲԸ (ACP), որը շահագործում է Ալավերդու պղնձաձուլման կոմբինատը, որտեղ արտադրվում է սև պղինձ:
![]() | 4.74 | -0.03 |
![]() | 382.62 | -0.08 |
![]() | 443.72 | -2.20 |
![]() | 513.13 | -2.37 |
![]() | 274.97 | -0.73 |
![]() | 25.74 | -0.14 |
![]() | 53.30 | -0.01 |
![]() | 472.95 | -1.92 |