Արմինֆո. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Bitfury տեխնոլոգիական ընկերության ներկայացուցիչների հետ։
Ինչպես տեղեկացրել է նախարարության մամուլի ծառայությունը, հանդիպումը նախաձեռնել էր «Հայաստանի իրավազորություն» հիմնադրամը՝ ներկայացնելու «Ներածություն ապակենտրոնացված ռեգիստրի /բլոկչեյն/ տեխնոլոգիայի մասին» խորհրդատվական-կրթական ծրագիրը, որը նախատեսված է համապատասխան քաղաքացիական ծառայողների համար և իրականացվելու է այդ ոլորտում լուծումների մշակման և կիրառման գործնական փորձ ունեցող միջազգային փորձագետների մասնակցությամբ։
Հանդիպման մասնակիցներին ներկայացվել են պետական կառավարման և բիզնեսի ոլորտում բլոկչեյն տեխնոլոգիաների ներդրման առավելությունները և մի շարք երկրներում Bitfury ընկերության իրականացրած գործնական նախագծերը։ Անդրադարձ է եղել թափանցիկության հասնելու բլոկչեյն տեխնոլոգիաների հիմնական առավելություններին, տվյալների անվտանգությանը, տեխնոլոգիական առանձնահատկություններին, տարբեր ոլորտներում նոր տեխնոլոգիաների ներդրման հնարավորություններին։
Նշենք, որ Bitfury- ն բազմակողմանի բլոկչեյն-ընկերություն է, որը հիմնադրվել է 2011 թվականին: Սա Չինաստանից դուրս գտնվող խոշորագույն արդյունաբերական մայներն է «Բիթքոին» բլոկչեյնի ծրագրային ապահովման ոլորտում: Ընկերության գրասենյակները տեղակայված են Սան Ֆրանցիսկոյում, Վաշինգտոնում, Հոնկոնգում, Լոնդոնում և Ամստերդամում, իսկ տվյալների կենտրոնները` իսլանդական Ռեյկյանեսբայրում և Վրաստանում` Թբիլիսի և Գորի քաղաքներում:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |