Արմինֆո. ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարել է չիրագործված, անավարտ տարբեր վարկային ծրագրերին:
«Աշխատանքային քննարկումների ընթացքում պարզեցի, որ Հայաստանում կան վարկային ծրագրեր, որոնք չեն իրագործվում, այսինքն՝ նույնիսկ չեն մեկնարկել, երբեմն կիսատ են մնացել, ընդ որում՝ ուրիշների կողմից պարտավորությունները չկատարելու պատճառով: Այդ վարկային ծրագրերով Հայաստանը շարունակում է վճարումներ իրականացնել: Այս իրավիճակը, կարծում եմ, մենք պետք է խորությամբ հասկանանք և քննարկենք»,- նշել է Նիկոլ Փաշինյանը և հանձնարարել նախարարներին իրենց գլխավորած նախարարությունների մասով պարզել նմանատիպ ծրագրերի թիվը և դրանց ցանկը ներկայացնել վարչապետի աշխատակազմ:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |