Արմինֆո.Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ընդունել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեին:
Նախարարը ողջունելով հյուրին՝ բարձր է գնահատել ՎԶԵԲ-ի աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումներին և պատրաստականություն հայտնել սերտ համագործակցության համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
Մասնավորապես՝ Դմիտրի Գվինդաձեն ներկայացրել է ՎԶԵԲ-ի ներգրավվածությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շրջանակը և հավելել, որ գործարար միջավայրի բարելավումը կարող է խթան հանդիսանալ առկա համագործակցության խորացման համար:
Կողմերը նշել են նաև, որ Հայաստանին առնչվող ՎԶԵԲ-ի նոր 5-ամյա ռազմավարության ծրագիրը կարող է լավ հիմք հանդիսանալ ապագայում սերտ համագործակցության խորացման համար:
Հիշեցնենք, որ ՎԶԵԲ-ը հանդիսանում է Հայաստանի ինստիտուցիոնալ ներդրող: Հայաստանում ՎԶԵԲ-ի գործունեության սկզբից ի վեր Հայաստանում, մասնավորապես 1992-ից, բանկը 157 ծրագրերի իրականացմանը տարբեր ոլորտներին է ուղղել ավելի քան 1.13 միլիարդ եվրո, մասնավորապես, ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքների և էներգետիկայի ոլորտներին: Ընդ որում, այդ ներդրումների 88%-ն ուղղվել է մասնավոր հատվածին:
RUB | 4.26 | 0.00 |
USD | 387.73 | -0.19 |
EUR | 417.55 | -0.28 |
GBP | 486.33 | -1.48 |
CAD | 283.43 | -0.24 |
JPY | 25.10 | -0.12 |
CNY | 53.72 | -0.10 |
CHF | 427.39 | -0.92 |