Արմինֆո. Կառավարության այսօրվա նիստի օրակարգից հանվել է 24-րդ հարցը. նախագծով առաջարկվում էր լրացումներ և փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ, որով «Արմօյլ» ՓԲԸ թույլատրվել է ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված սարքավորումների ԱԱՀ-ն հետաձգել 3 տարի ժամկետով:
Ինչպես տեղեկացրել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, ներկայումս առաջացել է ներմուծվող ապրանքների ցանկի փոփոխման և լրացման անհրաժեշտություն: Ընկերությունը նախատեսում է կառուցել նավթամթերքի վերամշակման գործարան: Արծվիկ Մինասյանը նշել է, որ գործարանը զբաղվելու էլ ոչ թե նավթի, այլ նավթամթերքի վերամշակմամբ. «Այն արտադրելու է բարձրորակ ավտոյուղեր և բիտում»,- ասել է նախարարը: Կառավարությունը որոշման ընդունումը հետաձգել է մեկ շաբաթով՝ ընկերության բնապահպանական խնդիրները քննարկելու նպատակով:
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |