Արմինֆո. ՀՀ կառավարության օգոստոսի 30-ի նիստում «ԱՐՄՕՅԼ» ՓԲԸ կողմից ներդրումային ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների` ներմուծվող ապրանքների ցանկի փոփոխման, լրացման և հստակեցման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:
Ինչպես տեղեկացրել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը, որ վարչապետի հանձնարարականով հարցը լրացուցիչ ուսումնասիրվել է: Ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում կառուցում է նավթամթերքի վերամշակման ամբողջովին նոր գործարան` հագեցնելով այն տվյալ բնագավառում առկա ժամանակակից սարքավորումներով: Գործարանի կառուցման համար նախատեսվող ներդրումները կկազմեն շուրջ 16.8 մլրդ ՀՀ դրամ: Արդյունքում կստեղծվի մոտ 150 աշխատատեղ` 220 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով:
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |