Արմինֆո.Գյումրու թիվ 18 և թիվ 29 հիմնական դպրոցների սաները ուսումնական տարին դիմավորել են բարելավված կրթական պայմաններում: Կոնվերս Բանկի աջակցությամբ թիվ 18 հիմնական դպրոցին նվիրել է էլեկտրոնային գրատախտակ և երաժշտական կենտրոն, իսկ թիվ 29 հիմնական դպրոցում նորոգվել է դասասենյակներից մեկը և էլեկտրոնային գրատախտակ է տեղադրվել:
<<Մենք կարևորում ենք մասնավոր հատվածի հետ համագործակցությունը տարբեր՝ այդ թվում կրթական ոլորտում: Կոնվերս Բանկի հետ համատեղ հերթական նախաձեռնությունը կյանքի կոչվեց այս ամռանը: Դրա շրջանակներում տեխնիկապես վերազինվեցին Գյումրու հանրակրթական դպրոցներից երկուսը, զգալորեն բարելավվեցին կրթական պայմանները: Հուսով ենք, որ Կոնվերս Բանկի հետ արդյունավետ համագործակցությունը կշարունակվի նաև հետագայում>>,-ասաց Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը:
<<Կոնվերս Բանկը կարևորում կրթության որակի և պայմանների բարելավման նախագծերին աջակցությունը: Վերջին տարիներին մենք աջակցության ծրագրեր ենք իրականացրել ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում՝ աջակցելով լաբորատորիաների, համակարգչային սենյակների ձևավորմանը, դպրոցների կահավորմանը և այլն, իրականացնելով կրթության խրախուսման ծրագրեր: Սա Շիրակի մարզպետարանի հետ կրթության ոլորտում համագործակցության խոստումնալից սկիզբն էր>>,-եզրափակեցին Կոնվերս Բանկում:
RUB | 4.26 | 0.03 |
USD | 387.92 | 0.60 |
EUR | 417.83 | 1.73 |
GBP | 487.81 | 1.41 |
CAD | 283.67 | 0.15 |
JPY | 25.22 | -0.08 |
CNY | 53.82 | 0.33 |
CHF | 428.31 | 1.46 |