Արմինֆո. Beeline-ը հայտարարում է Yandex-ի հետ իրականացվող ակցիայի երկարաձգման մասին։ «Սմարթ», «Quatro» և «NeoMax» սակագնային փաթեթների բաժանորդները կշարունակեն օգտվել Yandex Taxi, Yandex Music, Yandex Navigator, և Yandex Disk հավելվածներից` առանց ինտերնետի ծախսի մինչև 2019թ․մարտի 31-ը։
«Այս ակցիան գործարկելուց հետո մենք հասկացանք, որ այն պահանջված է մեր հաճախորդների կողմից և նրանք հաճույքով են օգտվում Yandex-ի առաջարկած հնարավորություններից՝ առավել ևս, որ դրանք չեն ենթադրում ինտերնետի համար հավելյալ ծախսեր։ Եվ քանի որ մենք շատ ենք սիրում մեր հաճախորդներին և ցանկանում ենք, որ նրանց համար մեր ծառայություններից օգտվելը լինի հնարավորինս շահավետ, մենք որոշեցինք երկարաձգել այս առաջարկի ժամկետը», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք գտնել www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ այցելելով մոտակա Beeline գրասենյակ: 0251665408
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |