Արմինֆո. Նյու Յորքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել էլեկտրաէներգիայի արտադրությամբ զբաղվող «Կոնտուր Գլոբալ» միջազգային ընկերության գործադիր տնօրեն Ժոզեֆ Բրանդտի հետ:
Ինչպես տեղեկացրել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, զրուցակիցները քննարկել են Հայաստանում գործունեություն ծավալող «Կոնտուր գլոբալ հիդրո կասկադ» ընկերության գրասենյակի գործունեության արդյունքները և մեր երկրում մինչ այժմ ամերիկյան ամենախոշոր ներդրումն իրականացրած «Կոնտուր Գլոբալ»-ի ներդրումային աշխատանքները: Կողմերը կարևորել են երկկողմ արդյունավետ համագործակցությունը և առաջիկայում նախատեսված ծրագրերի իրականացումը:
Հիշեցնենք, որ 2015 թվականի օգոստոսի 12-ին Ամերիկյան «Կոնտուր Գլոբալ» ընկերությունը գնեց Որոտանի կասկադը, որը բաղկացած է երեք ՀԷԿ-երից, 405 ՄՎտ ընդհանուր հզորությամբ, որը գտնվում է Որոտան գետի հարավային մասում:
Որոտանի կասկադի հիդրոէլեկտրակայանների մասնաբաժինը Հայաստանի էներգետիկ համակարգի կողմից արտադրված էլեկտրաէներգիայի ծավալներում կազմում է շուրջ 15%: Այն էլեկտրաէներգիայով է ապահովում է 250 հազար բնակարանների և մասնավոր տնտեսությունների:
Վեց տարիների ընթացքում Ընկերությունը պարտավորվել է 50 մլն եվրո ներդնել հիդրոէլեկտրակայանների արդիականացման նախագծին, բարելավելու համար կայանների շահագործման անվտանգությունը, հուսալիությունը և արդյունավետությունը:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |