Արմինֆո. Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը հանդես եկավ դասախոսությամբ ՀՀ Արդարադատության ակադեմիայում։ Ընկերության ղեկավարի ելույթը նվիրված էր «Ռազմավարական որոշումների ընդունման հետ կապված սխալներ» թեմային։ Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից, Անդրեյ Պյատախինն լսարանին ներկայացրեց, թե ինչպես պետք է ուսումնասիրել իրավիճակը, ինչ հանգամանքներ պետք է հաշվի առնել և ինչպես խուսափել ամենահաճախ կրկնվող սխալներից՝ ճիշտ ռազմավարական որոշում ընդունելու համար։
«Դասընթացը, համոզված եմ հետաքրքիր կլինի ինչպես ակադեմիայի ունկնդիրների, այնպես էլ աշխատակազմի համար: Արդարադատության ակադեմիան մեծ ուշադրություն է դարձնում գործընկերների հետ համագործակցությանը և ես լիահույս եմ, որ Beeline-ի հետ համագործակցությունը կլինի հաջողված և կկրի շարունակական բնույթ», - նշեց Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը։
«Մեր ժամանակներում ճիշտ և մտածված որոշումների ընդունումը հաջողության գրավականն է՝ ինչպես աշխատանքում, այնպես էլ ամենօրյա կյանքում։ Beeline-ի նման խոշոր ընկերությունների համար դա զարգացման գլխավոր պայմանն է, և ես ուրախ եմ կիսվել այդ հարուստ փորձով, ինչպես նաև Հարվարդի համալսարանում ստացված գիտելիքներով։ Հուսով եմ, որ նոր գիտելիքներն օգտակար կլինեն և կօգնեն գրագետ մոտենալ կարևոր որոշումների ընդունմանը», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Միջոցառմանը ներկա էր 30 ունկնդիր, որոնց թվում էին դատարանների աշխատակիցներ, դատախազության ծառայողներ, գործող դատավորներ, դատախազներ, քննիչներ և այդ պաշտոնները զբաղեցնելու թեկնածուներ։
«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում: