Արմինֆո. Հայաստանում ալյումինե փայլաթիթեղիարտադրությունը 2018 թվականի հունվար-օգոստոսին տարեկան կտրվածքով նվազել է 2.5%, մինչև 21 282 տոննա, նախորդ տարվա 9.5% աճի փոխարեն:Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական ծառայության տվյալները, ալյումինի գլանվածքների արտադրության ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 156 հազար տոննա, տարեկան անկումը`65,2%, նախորդ տարվա 149,3 անգամ աճի փոխարեն:
Հիշեցնենք, որ 2017 թվականին ալյումինե փայլաթիթեղի արտադրությունը 2016-ի համեմատ աճել էր 14,4%, մինչև 33 181 տոննա, իսկ ալյումինի գլանվածքների արտադրության ծավալը 2017-ին աճել էր 543:
Ըստ փորձագետների ալյումինե փայլաթիթեղի արտադրության դիտարկվող անկումը պայմանավորված է ԱՄՆ նոր պատժամիջոցներով, ինչի արդյունքում Հայաստանում արտադրվող փայլաթիթեղը կորցրեց ամերիկյան շուկան:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները ապրիլի սկզբին նոր պատժամիջոցներ սկսեցին կիրառել Ռուսաստանի դեմ, այսպես կոչված «սև ցուցակում» ընգրկելով նաև մի շարք խոշոր ռուս գործարարների, որոնց թվում է նաև Օլեգ Դերիպասկայի կողմից վերահսկվող ընկերությունները, որոնց ցանցի մեջ է մտնում նաև Երևանի «Ռուսալ Արմենալ» փայլաթիթեղի գործարանը:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |