Արմինֆո.Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը գտնում է, որ Հայաստանն ունի 2019 թվականը ՀՆԱ-ի երկնիշ աճով եզրափակելու բոլոր հնարավորությունները:
Մասնավորապես, ըստ փորձագետի, վիճակագրական տվյալների համաձայն, 2018 թվականի առաջին կիսամյակում տնտեսական ակտիվությունն արդեն ավելացել է մինչև 8.9% տարեկան: «Ուրախ եմ, որ երկրի տնտեսական զարգացման հիմնական ցուցանիշներից մեկը, նախորդ տարիների համեմատ, շինարարության աճն է, աճել է նաև հայկական բանկերում տեղաբաշխված ֆիզիկական անձանց ավանդների ընդհանուր գումարը: Իսկ գյուղատնտեսության ոլորտի բացասական ցուցանիշները խոսում են երկրում համապատասխան ագրարային քաղաքականության բացակայության մասին: Այսպիսով, կարելի է վստահորեն ասել, որ վերջին ժամանակներս տեղի ունեցած ներքաղաքական իրադարձությունները երկրում ամրապնդեցին բնակչության և սփյուռքի վստահությունը պետության տնտեսական քաղաքականության նկատմամբ», - ասել է նա:
Այս համատեքստում, ըստ Մանասերյանի, եթե կան մի շարք պայմաններ, այսինքն, արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը և կայուն քաղաքական և տնտեսական միջավայր ձևավորումը, ապա կառավարությունում համապատասխան մասնագետների թիմը կկարողանա 2018 թվականը եզրզփակել ՀՆԱ-ի 7% աճով: Այսպիսով, կգերազանցվի ոչ միայն բյուջեով նախատեսված 4.5%-ը, այլ նաև ՀՀ կենտրոնական բանկի և ՀՀ ֆինանսների նախարարության 5,6-6,9% կանխատեսումները:
Բացի այդ, ըստ տնտեսագետի, հաջորդ տարվա բյուջեի նախագծում ամրագրված ՀՆԱ-ի 4.9% աճ, ինչը ֆինանսների նախարարության պահպանողական ավանդական մոտեցման դրսևորումն է, որը ձևավորվել է «այսօրվա իրողությունների վրա»: «Նախատեսվող միտումների պահպանման դեպքում, կարծում եմ, որ կան լուրջ պատճառներ ենթադրելու համար, որ 2019 թվականի Հայաստանը կեզրափակի ՀՆԱ-ի 10% կամ ավելի աճով», - եզրափակել է Թաթուլ Մանասերյանը:
RUB | 4.21 | -0.05 |
USD | 388.01 | 0.28 |
EUR | 417.11 | -0.44 |
GBP | 484.90 | -1.43 |
CAD | 282.27 | -1.16 |
JPY | 24.97 | -0.13 |
CNY | 53.69 | -0.03 |
CHF | 426.99 | -0.40 |