Արմինֆո. Հայաստանի և Կորեայի Հանրապետության գործարարներն ուսումնասիրում են համատեղ արտադրություններ ստեղծելու հնարավորությունները: Հոկտեմբերի 19-ին Երևանում բացված հայ-կորեական գործարար համաժողովի հարթակներում այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտարարել է Հայաստանի առևտրա-արդյունաբերական պալատի միջազգային համագործակցության ծրագրերի համակարգող Տիգրան Ազիզյանը:
Նրա ասելով, որպես միջոցառման կազմակերպիչ հանդես են եկել ՀԱԱՊ-ն և Հայաստանում Հարավային Կորեայի դեսպանությունը: Երևան են ժամանել հարավկորեական 9 ընկերությունների 16 ներկայացուցիչներ, որոնք զբաղվում են գազի կաթսաների, կոսմետիկ միջոցների, բժշկական սարքավորումների, բիոհավելումների, դռների էլեկտրոնային փականների արտադրությամբ: Հանդիպման ընթացքում անցկացվում են նաև B2B ձևաչափով հանդիպումներ, որոնց ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան փոխանակել կոնտակտային տվյալները: «Չի բացառվում, որ համաժողովի արդյունքում համատեղ արտադրությունների ստեղծման շուրջ համաձայնություններ ձեռք բերվեն՚, - ընդգծել է Տիգրան Ազիզյանը:
Հավելենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, 2018 թվի հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանի և Կորեայի Հանրապետության միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 23,7 մլն դոլար` 63,7% տարեկան աճի պայմաններում: Ընդ որում, հայկական ապրանքների արտահանումը Կորեա եղել է 350,9 դոլարի մակարդակում (79,6% անկում), իսկ կորեական ապրանքների ներմուծումը Հայաստան ավելացել է 83%` կազմելով 23.4 մլն դոլար: Հավելենք, որ 2017 թվին Հայաստանի ևն Հարավային Կորեայի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 18,6 մլն դոլար` 47,7% տարեկան անկմամաբ: Հայկական ապրանքների արտահանումը Կորեա եղել է 1,02 մլն դոլարի մակարդակում (94,6% անկում), իսկ հարավկորեական ապրանքների ներմուծումը Հայաստան`17,5 մլն դոլար (45,9 մլն դոլար անկում):
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |