Արմինֆո. Երեկ Կոնվերս Բանկը դրամային, դոլարային և եվրոյով պարտատոմսերի արժեկտրոններ է վճարել: Հաճախորդներին վճարված գումարի չափը կազմել է 325.201.500 ՀՀ դրամ, որից 142,500,000 ՀՀ դրամը ուղղվել է դրամային, 127,354,500 ՀՀ դրամը՝ դոլարային, իսկ 55,347,000 ՀՀ դրամը՝ Եվրո արժույթով պարտատոմսերի արժեկտրոնների մարմանը:
Կոնվերս Բանկը երեք արժույթներով պարտատոմսերի թողարկումը իրականացրել էր ապրիլին՝ տեղաբաշխելով 3 մլրդ դրամ ընդհանուր ծավալով դրամային, 10մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով դոլարային և 5 մլն Եվրո ընդհանուր ծավալով Եվրո արժույթով պարտատոմսեր:
AMCOVSB25ER2 տարբերակիչ ծածկագրով դրամային, AMCOVSB26ER0 տարբերակիչ ծածկագրով դոլարային և AMCOVSB27ER8 տարբերակիչ ծածկագրով եվրո արժույթով պարտատոմսերի շրջանառության ժամկետը՝ 36 ամիս է, արժեկտրոնների վճարման պարբերականությունը՝ կիսամյակային: Պարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար տարեկան 9,5 տոկոս ՀՀ դրամի, 5,25 տոկոս ԱՄՆ դոլարի և 4 տոկոս եվրոյի համար:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |