Արմինֆո. Polymetal International plc կնքել է իրավաբանորեն պարտավորեցնող համաձայնագիր Chaarat Gold Holdings Limited-ի հետ (AIM:CGH) (դուստր ձեռնարկությունների հետ միասին այսուհետ՝ «Chaarat») Հայաստանի Հանրապետությունում «Կապանի ԼՀԿ» ՓԲ ընկերության (այսուհետ՝ Կապանի ԼՀԿ) վաճառքի վերաբերյալ ընդհանուր US$ 55 մլն վճարի դիմաց (այսուհետ՝ Գործարք).
«Կապանի ԼՀԿ-ի վաճառքը Պոլիմետալի ակտիվների ծավալի կրճատմանն ուղղված քայլ է, որի նպատակը խոշոր երկարաժամկետ ծրագրերի վրա կենտրոնանալն է, – հայտարարել է Պոլիմետալ խմբի գլխավոր գործադիր տնօրեն Վիտալի Նեսիսը. – Գործարքը անհապաղ օգուտներ կբերի՝ հանգեցնելով ծախսերի և պարտքային բեռի կրճատման: Պոլիմետալի անունից շնորհակալություն եմ հայտնում Կապանի ԼՀԿ-ի թիմին ջանադիր և անձնվեր աշխատանքի համար և մաղթում եմ ամենայն բարիք ապագայում».
Գործարքի մանրամասները
Հիմնական պայմանները.
ԳՈՐԾԱՐՔԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ
Կապանի ԼՀԿ-ի վաճառքը համապատասխանում է խոշոր, շահագործման երկար ժամկետներով ձեռնարկությունների վրա կենտրոնանալու Պոլիմետալի ռազմավարությանը:
Կապանի ԼՀԿ-ի կողմից շահագործվող հանքավայրը Պոլիմետալի փաթեթում ամենափոքրն է, ծախսերի ամենաբարձր մակարդակով, ընդ որում՝
2017թ. Կապանի ԼՀԿ-ի (առանց Լիճքվազի) դրամական ծախսերը և համախառն դրամական ծախսերը 1 ունցիա ոսկու համարժեքի համար կազմել են US$ 871 և US$ 1 292, ինչը բարձր է Պոլիմետալի ծախսերի միջին ցուցանիշից՝ US$ 650 և US$ 877 (առանց Կապանի ԼՀԿ-ի) 1:
Պոլիմետալը ձեռք է բերել Կապանի ԼՀԿ-ն 2016թ. ապրիլին US$ 38 մլն-ով, որը ներառում է US$ 9 մլն արդարացված արժեքով ռոյալթի Կապանի ԼՀԿ-ի՝ արտադրությունից ստացված զուտ շահույթից (Net Smelter Return)՝ ձեռք բերման պահին: Ընկերությունն ակնկալում է, որ գործարքի արդյունքում հաշվապահական շահույթը կկազմի մոտ US$ 3 մլն: Պոլիմետալը ծրագրում է Կապանի ԼՀԿ-ի վաճառքից դրամական մուտքերն օգտագործել պարտքի նվազեցման համար:
Scotiabank Europe plc-ն հանդես է եկել որպես Պոլիմետալի ֆինանսական խորհրդատու:
Պոլիմետալի մասին
Պոլիմետալը (LSE, Մոսկովյան բորսա: POLY, ADR: AUCOY) (իր դուստր ընկերությունների հետ միասին՝ Պոլիմետալ, Ընկերություն կամ Խումբ) խոշորագույն 20 ոսկի և խոշորագույն 5 արծաթ արտադրողներից է աշխարհում, ակտիվներ ունի Ռուսաստանում, Հայաստանում և Ղազախստանում: Ընկերությունը համադրում է աճի նշանակալի տեմպերը կայուն դիվիդենդային եկամտաբերության հետ: