Արմինֆո. Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին գոհունակություն է հայտնել Հայաստանի նոր կառավարության հետ գործակցության մակարդակի առնչությամբ:
Աղավնաձոր տեղեկատվական այցի ժամանակ դիվանագետը փաստել է, որ ՀՀ կառավարությունը ԵՄ-ի հետ համագործակցության հարցում ցուցաբերում է ճկունություն և պրագմատիզմ:
Ըստ որում, դեսպանը տեղեկացրել է, որ ԵՄ-ն առաջարկել է Հայաստանի կառավարությանը ներքաղաքական փոփոխություններից հետո վերանայել նախկինում քննարկված ծրագրերը: <Մենք հասկանում ենք, որ նոր կառավարությունն ամռանը շատ զբաղված էր: Սակայն, կարող եմ ասել, որ 2018 թ. գործողությունների ծրագիրը հիմնականում արտացոլում է ավելի վաղ մեր արած աշխատանքը: Նոր թիմը որոշակի փոփոխություններ է առաջարկել, որոնք ընդունելի էին մեզ համար>,- նշել է դիվանագետը՝ ավելացնելով, որ արդեն քննարկվում է 2019 թ. գործողությունների ծրագիրը:
Միաժամանակ Սվիտալսկին գտնում է, որ ՀՀ գործող կառավարությունը գործունեության առաջնահերթությունների բավական լայնսահմաններ է գծել: <ԵՄ-ն առաջարկել է կառավարությանը վերանայել բյուջետային աջակցությունների ծրագրերը: Դա աննախադեպ է, քանի որ մենք սովորաբար նման գործողությունների չենք դիմում նոր կառավարությունների հետ>,- նշել է նա:
Սվիտալսկիի խոսքով, այդ քայլը պայմանավորված է այն բանով, որ ԵՄ-ում հասկանում են, որ փոփոխություններ են տեղի ունեցել, ՀՀ կառավարությունը ներկայացրել է տարբեր ոլորտների զարգացման վերաբերյալ նոր փաստաթղթեր: Նրա խոսքով, Եվրամիությունում գոհ են դրանցից: Դեսպանը նաև հույս է հայտնել, որ համագործակցության համար հաջող քայլեր են ձեռնարկվում:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |