Արմինֆո.ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը պատրաստ է լսել յուրաքանրչյորին, ով տնօրինում է գործիքակազմի, որն ի զորու է իջեցնել գազի գինը Հայաստանի ներսում: Այդ մասին նա հայտարարել է այսօր կառավարության նիստից հետո:
Նախարարի պաշտոնակատարի ասելով, այժմ բանակցությունները շարունակվում են թե սահմանին, թե ներքին կառուցվածքի շրջանակում (սակագին) գնի ձևավորման շուրջ: «Բնականաբար, բանակցություններ են վարվում գնի նվազեցման շուրջ՚, - ասել է Բաղրամյանը, հրաժարվելով բացահայտել քննարկումների մանրամասները` բանակցություններին չվնասելու համար: Նախարարի պաշտոնակատարի հավաստմամբ, բանակցություններ են վարվում ինչպես «Գազպրոմ՚ ընկերության, այնպես էլ Ռուսաստանի էներգետիկայի նախարարության հետ:
Հիշեցնենք, որ այժմ Հայաստանի սահմանին ռուսական գազի գինը 150 դոլար է` 1000 խմ դիմաց, իսկ երկրի ներսում սպառողը 1000 խմ դիմաց վճարում է 290 դոլար:
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |