Արմինֆո.Հայաստանը մտադիր է ընդլայնել ակցիզային հարկերով հարկվող ապրանքների ցանկը, բարձրացնելով նաև ծխախոտի, սպիրտային խմիչքների ակցիզների դրույքաչափերը, ինչպես նաև վերանայել է խաղատնային բիզնեսի և մթնոլորտային արտանետումների հարկումը: «ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» փոփոխությունների նախագիծը ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ներկայացվել է e-draft.am իրավական ակտերի միասնական պորտալում:
Ֆինանսների նախարարությունը եկամտահարկի և եկամտահարկի նվազեցման արդյունքում բյուջեի հարկային վնասները փոխհատուցելու նպատակով առաջարկում է բարձրացնել ծխախոտի և ալկոհոլի ակցիզային հարկի դրույքաչափերը 2019 թվականի հուլիսի 1-ից: Նախատեսվում է նաև ավելացնել օղու և էթիլային սպիրտի 1 լիտրի նվազագույն գինը` ներկայիս 2500 դրամից 6 հազար դրամ:
2019 թվականի հուլիսի 1-ից ծրագիրը նախատեսում է ընդլայնել ակցիզային ապրանքների ցանկը, ներառելով նաև 100 գրամի մեջ 5 գրամ կամ ավելի շաքարի պարունակությամբ խմիչքները, գարեջուրը, իսկ 2020 թվականի հունվարի 1-ից կվերանայվի էկոլոգիական հարկի դրույքաչափը, ինչպես նաև 301 և ավելի ձիաուժ ունեցող շարժիչով ավտոմեքենաների ակցիզային հարկր դրույքաչափը, ներկայիս 50 դրամի փոխարեն սահմանելով 150 դրամ: 2020 թվականի հունվարի 1-ից Հայաստանը մտադիր է լիովին հրաժարվել արտոնագրային հարկային համակարգից, անցնելով ընդհանուր հարկման համակարգին:
2020 թվականի հունվարի 1-ից առաջարկվում է վերանայել խաղերի կազմակերպման և խաղատների (այդ թվում նաև ինտերնետով), տոտալիզատորների (ներառյալ Ինտերնետում) հարկումը: Մասնավորապես, նախատեսվում է խաղային բիզնսը հարկել ավելի արդար հարկերով` ընդհանուր հարկման դաշտում: Կառավարությունը նախատեսում է վերանայել նաև շահումների հարկման սկզբունքները, սահմանելով, որ ֆիզիկական անձանց եկամուտները հարկվում են եկամտահարկով, իսկ եկամտահարկի հաշվարկի և փոխանցման պարտավորությունը կրում է խաղատների կազմակերպիչը, որպես, որպես հարկային գործակալ:
Նշենք, որ ավելի վաղ ՀՀ ֆինանսների նախարարությունը հայտարարել էր, որ տարբեր հարկային արտոնությունների արդյունքում պետական գանձարանի տարեկան հարկային կորուստները գնահատվում են 442 մլրդ դրամ, իսկ եկամտահարկի նվազեցման հետևանքով բյուջեի ակնկալվող կորուստները գնահատվում են 45-48 մլրդ դրամ:-