Արմինֆո. Կարիերայի և ձեռնարկատիրության ամենամյա տոնավաճառի ընթացքում Կոնվերս Բանկը ներկայացվել է որպես հաջողության պատմություններ կերտող Բանկ: Ինչպես տեղեկացրել էԲանկի մամուլի ծառայությունը, մասնակիցներին և հյուրերին է ներկայացվել Բանկի Նոր Նորք մասնաճյուղի աշխատակից Աննա Ֆերոյանի փորձը:
«Դեռ ուսման տարիներից ցանկություն ունեի աշխատել Կոնվերս Բանկում, բայց, անկեղծ ասած, չէի հավատում, որ այսպես, ուղղակի մի հայտ լրացնելով նախորդ Կարիերայի տոնավաճառի ժամանակ, կկարողանամ իրականացնել ցանկությունս: Կարիերայի տոնավաճառից կարճ ժամանակ անց ինձ բանկ հրավիրեցին, իսկ վերապատրաստումից հետո՝ փետրվարից աշխատանքի անցա Կոնվերս Բանկում»,-ասել է Աննա Ֆերոյանը:
«Այս տոնավաճառին Կոնվերս Բանկը ներկայացնում է թափուր աշխատատեղեր թե սպասարկման ոլորտում, թե ՏՏ և մարքեթինգի ստորաբաժանումներում: Բանկը բազմիցս հայտարարել է իր աշխատանքներում երիտասարդների ներգրավման պատրաստակամության մասին: Այսօր մեր թիմակիցների գրեթե կեսը մինչև 30 տարեկան երիտասարդներ են, որոնցից յուրաքանչյուրը իր հետ Բանկ է բերել նոր գաղափարներ ու ծրագրեր: Բանկն իր հերթին ստեղծում է միջավայր, որտեղ երիտասարդները կարողանում են իրացնել իրենց ներուժը և զարգացման հնարավորություններ է ընձեռում նրանց»,- նշում է աղբյուրը:
Նշենք, որ այս անգամ Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառը կազմակերպվել է CareerLab-ի կողմից՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ: Դրան մասնակցում են ՀՀ տնտեսության տարբեր ոլորտների ավելի քան 50 ձեռնարկություն:
Հիշեցնենք, որ Կոնվերս բանկը գործում է հայկական շուկայում 1996 թվականի սեպտեմբերից: Բանկի բաժնետերերն են` «Ըդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթսե ԷլԷլՍի (80,94%), «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթե Բի. ՎԻ. Ընկերություն (14.06%) և Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցի (5%): Բանկն ունի 34 մասնաճյուղ, որից 13-ը գտնվում է Երևանում, 20-ը `Հայաստանի մարզերում և 1-ը` ԼՂՀ-ում:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |