Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը “ՌԵՍՈ” ապահավոգրական ընկերության հետ համատեղ ամանորյա տոներին ընդառաջ ճանապարհորդությունների բոլոր սիրահարների համար մշակել են նոր՝ “Ապահով հանգիստ” ապահովագրական պրոդուկտը:
“Ապահով հանգիստ” փաթեթի առկայությունը ամանորյա արձակուրդների ընթացքում կնվիրի հաճախորդներին ապահովության, անհոգության և ֆինանանսական կայունության ամենահաճելի զգացողությունները:
Ձեռք բերելով “Անվտանգ հանգիստ” ապահովագրական փաթեթը ՎՏԲ-Հայաստան Բանկում` հաճախորդները իրենց ամանորյա ճանապարհորդության ընթացքում հնարավորություն կստանան օգտվել հետևյալ ապահովագրական ծառայություններից.
“Անվտանգ հանգիստ” ապահովագրական փաթեթը հաճախորդները կարող են ձեռք բերել ինչպես իրենց, այնպես էլ իրենք ընտանիքի անդամների համար, և որպես ամանորյա նվեր` հարազատներին: Ապահովագրական պայմանագիրը կարող է կնքվել մինչև 75 տարեկան անձանց համար՝ երկրագնդի ցանկացած կետ մեկնելիս: Պայմանագրի գործողության ժամկետն է՝ 7-ից մինչև 15 օր, ապահովագրական վկայագիրը կարող է օգտագործվել մեկ տարվա ընթացքում բազմակի ուղևորությունների ժամանակ:
Անցկացրե՛ք ամանորյա տոները անհոգ:
“Անվտանգ հանգիստ” ապահովագրական պրոդուկտի արժեքի, պայմանների և սակագների մասին մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am կայքում, ինչպես նաև զանգահարելով Բանկի Տեղեկատվական կենտրոն 87-87 հեռախոսահամաչով:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |