Արմինֆո.Խորհրդարանն ընդունել է «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասինե օրենքի նախագիծը: Քվեարկության արդյունքում նախագիծն ստացել է 66 կողմ, 4 դեմ, 2 ձեռնպահ ձայներ: Փաստաթղթին դեմ են քվեարկել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Աշոտյանը: Ընդհանուր առմամբ ՀՀԿ խմբակցությունը կողմ է քվեարկել փաստաթղթին: Նախագծին աջակցել են նաև <Ծառուկյան> և <Ելք> դաշինքները, ինչպես նաև ՀՅԴ կուսակցությունը:
Նշենք, որ ՀՀ 2019 թ. համախմբված բյուջեն գնահատվում է եկամուտների գծով` 1,533.7 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի), ծախսերի գծով՝ 1,685.3 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների), դեֆիցիտը (պակասուրդը)՝ 151.6 մլրդ դրամ: ՀՀ համայնքների 2019 թվականի բյուջեները գնահատվում են ՝ եկամուտների գծով՝ 138.9 մլրդ դրամ (ներառյալ` պետական բյուջեից ստացվող պաշտոնական դրամաշնորհները), ծախսերի գծով՝ 138.9 մլրդ դրամ: Օրինագծով՝ նախատեսվում է, որ ՀՀ կենտրոնական բանկը 2019 թ. ընթացքում օրենքով վերապահված իրավասությունների սահմաններում դրամավարկային քաղաքականության վերաբերյալ որոշումներ ընդունելիս կառաջնորդվի 12-ամսյա գնաճի 4 +/-1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում նպատակային ցուցանիշով: 2019 թվականին կապիտալ ծախսերը կաճեն 3.2%: Պետական գանձապետական եկամուտները կկազմեն 1 տրիլիոն 491 միլիարդ դրամ կամ ՀՆԱ-ի 22.1%-ը, որից հարկային եկամուտները և պետական տուրքերը կկազմեն 1 տրլն 399.2 միլիարդ դրամ կամ ՀՆԱ-ի 20.7%-ը, 1 255.8 միլիարդ դրամի կամ 20.3 տոկոսի փոխարեն: Ընթացիկ ծախսերը կկազմեն 1.4227 մլն դրամ: Դեֆլյատոր ցուցանիշը կկազմի 104%: Պետական բյուջեի միջոցների 24%-ը կուղղվի հասարակական կարգի, անվտանգության և պաշտպանության ոլորտի խնդիրների լուծմանը, 12.3% -ը`տնտեսության իրական հատվածին, իսկ 3.2% -ը կուղղվի տեղական կառավարման բյուջեներին, իսկ 5.8% -ը`պետական գերատեսչություններին: 2019 թ. կառավարությունը պետական պարտքի սպասարկմանը կուղղի բոլոր ծախսերի 10% -ը:
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |