Արմինֆո.ՀՀ խորհրդարանը հավանություն է տվել Ասիական Զարգացման Բանկի (ԱԶԲ) հետ «Հասարակական արդյունավետության և ֆինանսական շուկաների» ծրագրի շրջանակներում բյուջետային աջակցության 50 մլն դոլարի 2-րդ ենթածրագրին:
Փաստաթղթի հիմնավորումների համաձայն, միջոցները կօգտագործվեն բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանը, «2018 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի համաձայն: «Ընդհանուր առմամբ, բյուջեի դեֆիցիտը կազմում է 156 915 705,5 հազար դրամ, իսկ վարկային միջոցների ժամանակին ստացումը կարևոր է պետական բյուջեով նախատեսված ծախսերը ֆինանսավորելու համար», - նշվում է փաստաթղթում:
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 90 մլն դոլար և բաղկացած է 2017 և 2018 թվականների համաև երկու ենթածրագրերից`40 մլն դոլար և 50 մլն դոլար ծավալներով:
Ծրագիրը նպատակ ունի ընդլայնել ֆինանսական շուկաները և, մասնավորապես, ներառում է պետական պարտքի և հարկաբյուջետային ռիսկերի կառավարման վարկառուի ներուժի ավելացումը, դրամական շուկայի ենթակառուցվածքների և պետական արժեթղթերի շուկայի բարելավումը, ֆինանսական գործիքների բազայի ընդլայնումը և կորպորատիվ ֆինանսավորման թափանցիկության ամրապնդումը:-
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |