Արմինֆո. ՀՀ առողջապահության նախարարության և Արաբական Միացյալ Էմիրություններում առողջապահության ոլորտում գործող «Բայնոնա էնջինիրինգ քնսալթանսի» ընկերության միջև փոխըմբռնման հուշագիր, որով ամրագրվում են առողջապահական հաստատությունների նախագծման, կառուցման, կահավորման և կառավարման ոլորտներում համագործակցության շրջանակները: Այս մասին տեղեկացրել է գերատեսչության մամուլի ծառայությունը:
Աղբյուրի համաձայն, այն նաև կնպաստի ոլորտի զարգացմանը, ինչպես նաև կխթանի օտարերկրյա ներդրումները Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառում իրականացվող նախագծերի ուղղությամբ:
Կողմերը պարտավորվել են մշակել 2 երկրի միջև բժշկական տուրիզմի զարգացման կոնցեպտ և ներկայացնել քննարկման: Միաժամանակ, համատեղ կուրվագծվի և ոլորտում միջազգային ստանդարտների կիրառման և տեղայանացման վերաբերյալ ճանապարհային քարտեզ, որն իր մեջ կներառի կատարվող քայլերի նկարագրությունը, պահանջվող ռեսուրսները և իրականացման ժամկետները:
Նախքան հուշագրի ստորագրումը «Բայնոնա էնջինիրինգ քնսալթանսի» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Րաիտ Ֆախուրին, նախագծման ոլորտի տնօրեն Քուսայ Աուատին և ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը քննարկել են բժշկական հաստատությունների կառուցման ստանդարտները, հավատարմագրային կառավարման մասին ընկերության տեսլականը, բժշկական կահույքի և սարքավորումների մատակարարման և օտարերկրյա ներդրումների ներգրավման վերաբերյալ հարցերը:
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |