Արմինֆո. Հայաստանը 9 կետով բարելավել է իր դիրքերը Համաշխարհային տնտեսական ֆորումի մրցունակության վարկանիշում, 140 երկրների շարքում զբաղեցնելով 19-րդ տեղը: Այս մասին մամուլի ասուլիսում հայտնել է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:
Նրա խոսքերով, Հայաստանն այս վարկանիշում առաջ է անցել հետխորհրդային երկրներից, նույնիսկ Բալթյան երկրներից, որոնք գտնվում են 40-50 տեղերում: Անդրադառնալով գերատեսչության աշխատանքներին, նա նշել է, որ այս տարի բացահայտվել է 202 «վիճահարույց գործ», որից 140-ը պետական գնումների ոլորտում: «Բոլոր նյութերն ուղարկվել են համապատասխան կառույցներին», - ասել է Շաբոյանը, հավաստիացնելով, որ նախորդ տարիների համեմատ զգալիորեն նվազել են խախտումների դեպքերը պետական գնումների ոլորտում:
Նա նաև ներկայացրել է իրավիճակն առաջին անհրաժեշտության ապրանքների շուկայում: Ըստ Շաբոյանի, եթե 2014 թվականին նավթամթերքների ներմուծման շուկայում գործում էր 24 տնտեսավարող սուբյեկտ, ապա այս տարի դրանց թիվն ավելացավ, յասնելով 57-ի: Ալյուրի շուկայում 2014 թ. ի վեր տնտեսվարող սուբյեկտների թիվը 30-ից ավելացել է մինչև 149: Շաքարավազի շուկայում ներկրողների թիվը 36-ից ավելացել է մինչև 62: Բանանը 9 ներմուծողների փոխարեն այժմ ներմուծում են 21 տնտեսվարող սուբյեկտներ: Նրա խոսքերով, նույն իրավիճակն է տիրում նաև մյուս հիմնական ապրանքների շուկաներում:
RUB | 4.26 | 0.00 |
USD | 387.73 | -0.19 |
EUR | 417.55 | -0.28 |
GBP | 486.33 | -1.48 |
CAD | 283.43 | -0.24 |
JPY | 25.10 | -0.12 |
CNY | 53.72 | -0.10 |
CHF | 427.39 | -0.92 |